ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Վալենսիա ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1919թ.-ին, Իսպանիայի Վալենսիա քաղաքի անունով:
Թիմի առաջին հանդիպումը անցկացվել է մարտի 21-ին 1919 թվականին, տեղի «Խիմնաստիկ Վալենսիանա» ակումբի հետ, սակայն այս խաղը բերել է նվազագույն պարտության 0-1 հաշվով:
Սկզբում, թիմը իր բոլոր տնային խաղերը անցկացնում էր «Ալգիրոս» մարզադաշտում:
1923թ-ին ակումբը տեղափոխվեց «Մեստալյա» մարզադաշտ, իսկ 1927թ-ին Իսպանիայի գավաթի առաջնությունում մարզադաշտը ընդունեց կատալոնական «Բարսելոնային», որտեղ վալենսիացիներին հաջողվեց հաղթել 2-0 հաշվով:
Այնուամենայնիվ երկրորդ ոտքը պարտություն բերեց «Վալենսիային» 3-0 հաշվով:
1928թ-ի նոյեմբերի 23-ին թիմը ստացավ լիարժեք հնարավորություն մասնակցելու Լա Լիգային և Սեգունդա Դիվիզիոնին, սակայն ակումբը կորցնելով շանսերը ընտրական փուլում, մասնակցեց Սեգունդա Դիվիզիոնին - Իսպանիայի երկրորդ առաջնությանը:
Այդ մրցաշրջանում «Վալենսիային» հաջողվեց գրավել վեցերորդ տեղը:
Հետագայում թիմին հաջողվեց դուրս գալ Լա Լիգա՝ Իսպանիայի գլխավոր առաջնություն որտեղ հաջողվեց գրավել 7-րդ տեղը, իսպանական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ստանալով բարձր արժանապատվություն։ Իսկ արդեն 1934թ-ին թիմը հաջողությամբ հասավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ, սակայն ավելին անել չհաջողվեց Մադրիդի «Ռեալի» հետ խաղում, որտեղ հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով, 2-1 հաշվով։

1940թ-ին «Վալենսիան» առաջին շրջանում դարձավ տիտղոսակիր: Նույն թվականին ակումբի նախագահ նշանակվեց Լուիս Կասանովան, ում շնորհիվ ակումբը ձեռք բերեց նաև մի քանի բրոնզե մեդալներ, որից հետո «Վալենսիան» պատմության մեջ առաջին անգամ ստացավ լուրջ ռազմավարական տեսք։
Կրկին հայտնվելով Իսպանիայի գավաթի եզրափակչում, թիմը հաջողության հասավ «Էսպանիոլի» նկատմամբ 3-1 աշվով:
Այս հաղթանակը բերեց մեծ ուրախության, քանի որ տեղի բնակիչները բավականին երկար ժամանակ էին սպասում քաղաքի համանուն թիմերից մեկի հաջողությանը:

1944 և 1947 թվականներին, Իսպանիայի առաջնությունում, թիմը ցուց տվեց անհավանական խաղ և դարձել ազգային առաջնության հաղթող:
Տարիներ անց  ակումբի մարզչական պաշտոնում, դիրքերը զբաղեցրեց Ալֆերդո Դի Ստեֆանոն:

1976-1977 և 1977-1978 թվականներին «Վալենսիայի» լավագույն խաղացող ճանաչվեց Մարիո Կեմպեսը:
Այդ տարիների ընթացքում «Վալենսիայում» խաղում էին այնպիսի հայտնի խաղացողներ ինչպիսիք էին  Ջոնին և Ժարան։

Եւս մեկ ավաթային խաղում վալենսիացիները պարտվեցին «Բարսելոնային» 4-1 հաշվով, սակայն երկրորդ խաղում հաղթանակի հասան
4-0 հաշվով։
Այս հաղթանակից հետո ոգեշնչված ֆուտբոլիստները հասել էին այնպիսի աստիճանի, որ թիմը առանց որևէ խնդիրների կարողացավ հասնել եզրափակիչ և հաղթել գավաթային խաղում: Թիմը սկսեց հաղթարշավները եվրոպական մի շարք առաջնություններում, հանդիպելով «Կոպենհագենի», «Ռենջերսի» և «Բարսելոնայի» հետ:
Գավաթակիրների գավաթում «Վալենսիան» հանդիպեց Լոնդոնի «Արսենալին», որտեղ նույնպես հաջողության հասավ «Արսենալի» նկատմամբ, սակայն խաղը տխուր ավարտ ունեցավ «Վալենսիայի» համար, քանի որ տոնական արարողության ժամանակ Լոնդոնյան թիմի երկրպագուները հարձակում գործեցին «Վալենսիայի» երկրպագուների վրա, կազմակերպելով ծեծկռտուք:

 

Հետագայում «Վալենսիայում» սկսեցին ելույթները շարունակել Ռոմարիոն, Պրեդրագ Մյատովիչը, Արիել Օրտեգան, Ադրիան Լյիեն, Գաիզկա Մենդիետան, Անտոնի Սուբիսարետան, Կլաուդիո Լոպեզը և Օլեգ Սալենկոն:


1999-2000 թվականներին «Վալենսիային» երկու անգամ հաջողվեց դուրս գալ Չեպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն երկուսում էլ չհաջողվեց հաղթել բաղձալի գավաթը։ Առաջինում հանդիպելով Մադրիդի «Ռեալին», իսկ երկրորդում Մյունխենի «Բավարիային»:

2001-2002 թվականներին թիմը գլխավորեց Ռաֆայել Բենիտեսը: Նրա ղեկավարությամբ թիմը կարողացավ դառնալ Իսպանիայի առաջնության չեպիոն:
«Չղջիկների» վերջին պատվավաոր տիտղոսը եղել է 2008թ-ին Կոպա Դել Ռեյի եզրափակչում 3-1 հաշվով տոնած հաղթանակը «Խետաֆեյի» նկատմամբ: 

0 коммент.:

Отправить комментарий