ՔԱՂԱՔ ՎԱԼԵՆՍԻԱ

Շատերին կհետաքրքրի իմանալ ավելին իսպանական մի մեծագույն քաղաքի մասին, որտեղ շնչում և ապրում է «Վալենսիա» ֆուտբոլային ակումբը: 
Վալենսիան իսպանական քաղաք է։ Իր բնակչությամբ Իսպանիայում երրորդ քաղաքն է համարվում՝ Մադրիդից և Բարսելոնայից հետո։ Քաղաքի անվանումը գալիս է լատինական բառից, ինչը նշանակում է «խիզախություն»։
Քաղաքը հիմնել են հռոմեացիները մ․թ․ա 138 թ․-ին։ Նախկինում այդտեղ կարթագենցիների և հույների բնակատեղիներ էին։

1094 թ․–ին Ռոդրիգո Դիազ դե Վիվարը՝ նույն ինքը Էլ Սիդը, կարողանում է ազատել Վալենսիան մավրերի տիրապետությունից և ղեկավարում է այն մինչև իր մահը (1099 թ․)։ Իր կառավարման տարիներին նա կարողանում է իսլամացված քաղաքը վերածել Իսպանիայի ամենամեծ քրրիստոնեական կենտրոններից մեկը։ Էլ Սիդի մահից հետո՝ 1099 թ․–ից մինչ 1102 թ․-ը քաղաքը ղեկավարում է նրա կինը, սակայն ի վերջո նա ստիպված է լինում թողնել քաղաքը մավրներին։ Վերջնականապես քաղաքն ազատգրվում է մավրերից 1238 թ․–ին։ Քաղաքից նահաջելու ընթացքում, քրսիտոնյաները այրում են այն։
Միջնադարում այն Միջերկրական ծովի առևվտրային ծաղկուն քաղաք էր։ 1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը եղել է հանրապետական կառավարության նստավայր, փաստորեն Իսպանիայի ժամանակավոր մայրաքաղաք։

Վալենսիան ֆուտբոլային կրքերով, անմոռանալի պահերով և այլ պատմական դրվագներով, նույնպես Իսպանիայում համարվում է լավագույններից մեկը:
Նախկինում այս քաղաքում հիմնադրվել են բազմաթիվ մարզադաշտեր Մեստալյան, Սյուդադ դե Վալենսիան, Մարտինեզ Վալերոնը և մի քանի բարձրահարկ մարզադաշտեր, որոնք պատկանում են Վալենսիայում հանդիսացող իսպանական մասնագիտական ակումբներին:

Այս քաղաքը հայտնի է նաև ավանդապաշտությամբ: Նարնջագույնը և չղջիկը համարվում են տեղի բնակիչների անբաժանելի մասնիկները: Յուրաքանչյուր գոտում, յուրաքանչյուր վայրում դուք զերծ չեք մնա տեսնելուց ավանդական տոնակատարություններ:
Քաղաքը համարվում է նաև զբոսաշրջության կենտրոն: Վալենսիայում հայերի այցը նույնպես քիչ չէ:



Poloha Valencie na mapě ŠpanělskaVlajka Valencie               Erb Valencie    

0 коммент.:

Отправить комментарий