
Ալվարո Նեգրեդո Սանչես, ավելի հայտնի է, որպես Ալվարո Նեգրեդո:
Ծնվել է 20.08.1985թ.-ին, Իսպանիայի Մադրիդ քաղաքում:
Ֆուտբոլային կարիերան սկսել է Մադրիդի «Ռայո Վալեկանոյում», որտեղ իր առաջին դեբյուտը գրանցել է 2005թ.-ի Սեգունդա Դիվիզյոնում: Կարճատև մրցաշրջանից հետո հարձակվողը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլյա», որտեղ 2006-07 մրցաշրջանում վաստակել է 18 գոլ, վառ տպավորություն թողնելով մադրիդցիների գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի վրա, ով վստահեց Նեգրեդոյին ընդամենը մեկ խաղում, բայց իսպանացին չարդարացրեց Կապելոյի սպասելիքները:
Նա տեղափոխվեց «Ալմերիա» 2007 թվականի հուլիս ամսին, սակայն պայմանագրում Մադրիդյան ակումբը պահպանեց ֆուտբոլիստին գնելու իրավունքները: Օգոստոսի 26-ին «Դեպորտիվոյի» հետ արտագնա խաղում, ֆուտբոլիստը նոր թիմի հետ առաջին անգամ մտել է խաղադաշտ:
Ալվարո Նեգրեդոն «Ալմերիայում» գլխավորեց լավագույն ռմբարկուների շարքը 13 գոլով, մրցաշրջանը ավարտելով ութերորդ տեղում: Իսկ 2008-09 մրցաշրջանում նա վաստակել է 19 գոլ:
2009 թվականի հուլիսին, օգտվելով պայմանագրային տարբերակից Նեգրեդոն վերադարձավ «Ռեալ»:
Մրցաշրջանի ընթացքում հարձակվողը լրացրել է իր չորորդ գնդակը Մադրիդի «Ռեալի» կազմում:
Ֆուտբոլային նոր աստղի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել «Սարագոսան» և «Հալլ Սիթին», բայց ֆուտբոլիստը որոշեց կարիերան շարունակել «Սևիլիայում», հնգամյա պայմանագիր ստորագրելով իսպանական ակումբի հետ: Նոր պայմանագրում նույնպես զերծ չէր «Ռեալ Մադրիդի» երկու տարվա գնման իրավունքը, բայց թիմի նոր գլխավոր մարզիչ Մանուել Պալեգրինին ցանկություն հայտնեց վաճառել Ալվարո Նեգրեդոյին, հետագա պլանները պահպանելու համար, քանի որ նա չէր կարող երաշխավորել իսպանացու դիրքերը հիմնական կազմում, Կարիմ Բենզեմայի, Գոնսալո Իգուաինի, Կլաս - Յան Հունտելարի, Ռուդ վան Նիստելրոյի և Կրիշտիանու Ռոնալդույի հետ մրցակցությունում:
Օգոստոսի 31-ին, 2009 թվականին Նեգրեդոն նոր թիմի հետ ձևակերպեց իր առաջին դեբյուտը «Վալենսիայի» հետ խաղում: Երկու շաբաթ անց, առաջին գնդակը հեղինակեց «Օսասունայի» հետ խաղում, որնել ավարտվեց 2-0 հաշվով: 2009-10 մրցաշրջանում «Սևիլիայում» Նեգրեդոյի համար ի հայտ եկան նոր խնդիրներ, քանի որ հիմնական կազմում տեղ գտնելու համար, իսպանացու հետ անընդատ մրցակցության մեջ էին մտել Լուիս Ֆաբիանոն և Ֆրեդերիկ Կանուտեն: Տարիներ անց հարձակվողը դարձավ անպարտելի «Սևիլիայի» կազմում, այդ ընթացքում ակումբը լքեց Լուիս Ֆաբիանոն, բրազիլացին տեղափոխվեց «Սան Պաուլո»:
2012-13-ի ընկած մրցաշրջանային հատվածում Նեգրեդոն դարձավ 13 գոլի հեղինակ, այդ մրցաշրջանում հեթ-տրիկ գրանցելով «Սելտայի» հետ խաղում:
2013 թվականի հուլիսի 16-ին 25 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Սիթին» և «Սևիլիան» պայմանավորվածություն ձեռք բերեցին Ալվարոյի տեղափոխության հարցում:
Նա տեղափոխվեց Պրեմիեր լիգա, խաղընկեր, ինչպես նաև հայրենակից Խեսուս Նավասի ժամանումից հետո:
Նա իր դեբյուտը «քաղաքայինների» կազմում ձևակերպեց օգոստոսի 19-ին «Նյուքասլի» հետ խաղում փոխարինելով Դավիթ Սիլվային: Առաջին գոլը խփել է ԱՊԼ-ի հաջորդ տուրի, «Քարդիֆի Սիթիի» հետ խաղում:
Նույն տարում, նոյեմբերի 5-ին, Չեպիոնների լիգայում Նեգրեդոն գրանցեց իր առաջին հեթ-տրիկը Ման.Սիթի - ԲԿՄԱ խաղում: Այն դարձավ իր առաջին հեթ-տրիկը Մանչեսթերյան ակումբի կազմում:
2014 թվականի հունվարի 8-ին, գրանցել է իր երկրորդ հեթ-տրիկը «Վեսթ Հեմի» հետ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում: Իսկ ահա իր ռեկորդային կատարումը Ալվարո Նեգրեդոն գրանցեց հինգ գոլ երկու խաղերում, «Վեսթ Հեմի» հետ խաղում և տանը դառնելով կրկին հեթ-տրիկի հեղինակ:
Այժմ Նեգրեդոն խաղում է «Վալենսիայում»:
Նրան գնելու տարբերակը փորձարկեց «չղջիկների» սեփականատեր Պիտեր Լիմը: Նա վերադարձավ Իսպանիա վարձավճարի դիմաց, սակայն մրցաշրջանի ավարտին, ակումբը ստացել է Ալվարոյին գնելու լիարժեք իրավունք: Ալվարո Նեգրեդոն հանդես է գալիս նաև Իսպանիայի ազգային հավաքականում: 2010-ից սկսած հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, միշտ վստահել է խաղացողին հարձակման գծում:
0 коммент.:
Отправить комментарий