«Ես գրում եմ այս գրառումը լցված գոհունակությամբ և երախտագիտությամբ, բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կյանքիս տարիների ընթացքում մասնակցել և գնահատել են իմ մասնագիտությունը «Վալենսիայում»:
Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք ինձ խաղալ այս մեծ ակումբում, ով Իսպանիայում և Եւրոպայում ունի պատմական իր մասը: Որպես խաղացող փորձել եմ տալ իմ լավագույն որակները, լինել հարգալից, նվիրված և պրոփեսիոնալ, բայց երբեմն բաներ կային որ չէին ստացվում, քանի որ այս ակումբում խաղալը բավականին բարդ էր:
Խաղալ Իսպանիայի առաջնությունում, Կոպա Դել Ռեյում, Չեպիոնների լիգայում և Եւրոպայի Լիգայում, այն առիթ էր, որը շատ քչերն են ունեցել: Ընդ որում, այդ երեք ու կես տարիների ընթացքում ես ապացուցեցի, որ արժանի էի լինել այստեղ, նշելով 36 գոլ, 113 խաղերում: Ակումբի կառավարության և բոլոր աշխատակիցներից շատ բաներ սովորեցի և շատ նպատակների հասա; Նրանք նույնպես յուրօրինակ ընկերներ էին ինձ համար, որոնց հետ ես կիսեցի իմ լավ ու վատ պահերը:
Շնորհակալություն երկրպագուներին, միշտ աջակցելու, սիրելու ու հավատալու, ինչպես նաև ամեն խաղում ոքեշնչող երգերի համար: Կարիերայիս ընթացքում խաղացի նաև այստեղ և ձեր հարգանքը ինձ համար մի բան էր, որի շնորհիվ կառուցում էի իմ խաղը ձեզ համար:
Երբեկ չեմ մոռանա քաղաքի և ընկերների ջերմ ընդունելությանը, ինձ և ընտանիքիս նկատմամբ և ինչպես ասում են իսպանացիները՝ «լավ մարդ ծնվելը երախտապարտություն է, Amunt Valencia!»:
- Ժոնասի խեսքերն է մեջ բերում ValenciaCF.com-ը և InsideSpanishFootball-ը:
0 коммент.:
Отправить комментарий