вторник, 9 сентября 2014 г.

ՊԱԿՈ ԱԼԿԱՍԵՐ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ» ԿԽԱՂԱՄ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ

Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում Իսպանիան վալենսիական «Լևանտեյի» մարզադաշտում 5-1 հաշվով ջախջախեց Մակեդոնիային:
Իսպանացիների կազմում գոլի հեղինակ դարձած Պակո Ալկասերը այսօր առավոտյան միանալով թիմի մարզմանը, ներկայացել է նաև մամուլի ասուլիսին:
Հարձակվողը վերլուծել է իր նորամուտը ազգային հավաքականում, նշելով, որ ուրախ է հավաքականում առաջին գոլը վաստակելու համար: Բացի այդ, Ալկասերը կարծում է, որ «Վալենսիայում» կանցկացնի երկար տարիներ:
«Ամեն ինչ հոյակապ ստացվեց, քանի որ հավաքականում գլխավոր նպատակս գոլ հեղինակելն էր:
Այժմ ինձ ավելի բարձր եմ զգում, գիտակցելով, որ գտնվում եմ պրոֆեսիոնալների կողքին:
Արդեն սկսել եմ վերապատրաստվել թիմակիցներիս հետ: «Վալենսիայում» խաղալը, ստիպեց ինձ լինել ավելի զգայուն և մարտական, կարծում եմ «Վալենսիայում» կխաղամ դեռ երկար տարիներ»:
- Ասել է Պակո Ալկասերը

0 коммент.:

Отправить комментарий