Показаны сообщения с ярлыком Պակո Ալկասեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պակո Ալկասեր. Показать все сообщения

понедельник, 8 декабря 2014 г.


Երեկ կայացած 14-րդ տուրի Գրանադա - Վալենսիա խաղում, 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Պակո Ալկասերը հնարավորություն ստեղծեց մասնակցելու հանդիպման վերջին րոպեներին, սակայն մրցակցի դերասանական վարպետությունից և մրցավարական կապիտ սխալից տուժվեց Ալկասերը, այս թեմային այսօր անհրադարձել է իսպանական Marca-ն:

Պարբերականի ռադիոկայանին տված հարցազրույցում, նախկին մրցավար Ադույար Օլիվերը ծաղրել է հանդիպման գլխավոր մրցավար Հերնանդեսին- «տեսավ մրցակցին գետինը ընկած և որոշեց կարմիր քարտ ցույց տալ երիտասարդին, մի իմաստուն որոշում», - ասել է Ադույար Օլիվերը:

Ադույարը նաև կարծում է, որ մրցավարը պետք է կարմիր քարտ ցույց տար Խուան Կառլոսին, դերասանական վարպետության համար:


ՄՐՑԱՎԱՐԻ ԿՈՊԻՏ ՍԽԱԼԸ ԳՐԱՆԱԴԱ - ՎԱԼԵՆՍԻԱ ԽԱՂՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

четверг, 20 ноября 2014 г.

Alcácer, duda para jugar ante el Levante
Ինչպես Marca-ն է հաղորդում, «Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերը պատրաստ չէ օգնել խաղըկերներին «Լևանտեյի» հետ խաղում:
Իսպանացին ունի խնդիրներ կապված առողջականի հետ: Ակումբը սպասում է բժշկական արդյունքներին, որպիսի պարզ դառնա, թե որքանով Ալկասերը պատրաստ կլինի օգնելու իր թիմին:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք խաղացողը կկարողանա մասնակցել վալենսիական դերբիին:
Արժե նշել, որ անցյալ շաբաթ Պակո Ալկասերը միանալով Իսպանիայի ազգային հավաքականին, խաղացել է միայն Բելառուսի հավաքականի դեմ, իսկ գերմանացիների հետ խաղում բաց է թողել հանդիպումը առողջական խնդիրների պատճառով:

«ԼԵՎԱՆՏԵՅԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ԱԼԿԱՍԵՐԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱԿԱՅԵԼ

понедельник, 3 ноября 2014 г.


Մեծ ժեստ Պակո Alcácer մի երկրպագու է El Madrigal
Իսպանիայի հավաքականի և «Վալենսիայի» առաջատար ռմբարկու Պակո Ալկասերը Էլ Մադրիգալում խաղից հետո մարզաշապիկ է նվիրել հաշմանդամ մի երեխայի, ով ամբողջ խաղի ընթացքում իսպանացու մարզաշապիկն է խնդրել հենց Ալկասերից:
Խաղի ավարտից հետո հարձակվողը մոտեցել է տղային և նվիրել իր մարզաշապիկը, այդ ընթացքում նա հասցրել է նույնիսկ նկարվել 21-ամյա Ալկասերի հետ:

ԱԼԿԱՍԵՐԸ ՄԱՐԶԱՇԱՊԻԿ Է ՆՎԻՐԵԼ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՅԻՆ

понедельник, 13 октября 2014 г.

Պակո Ալկասերը, ով հավաքականում ունի չորս խաղ իր հաշվին, ըստ իսպանական Marca պարբերականի անցկացրած չորս խաղերում գտնվել է առավել արցունավետ ՝ ի տարբերություն Դավիդ Վիլյայի, Ռաուլի և Ֆերնանդո Տորրեսի:

Սեպտեմբերի սկզբին, Փարիզում կայացած Ֆրանսիայի ընտրանու հետ ընկերական խաղում Պակոն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի հավաքականի կազմում, որից հետո հարձակվողը մասնակցեց Վալենսիայում կայացած Մակեդոնիայի հետ հաղթական խաղին, դառնալով մեկ գոլի հեղինակ:
5-1 հաշվով հաղթանակը հետևեց Սլովակիայի ազգային հավաքականի հետ խաղում, որտեղ Ալկասերը ևս դարցավ գոլի հեղինակ, սակայն իսպանացիների անփույթ խաղի արդյունքում սլովակներին հաջողվեց խաղը հաղթանակով ավարտել:
Իսկ երեկ կայացած կիրակնորյա խաղում Պակոն ձևակերպեց իր երրորդ գոլը ազգային հավաքականի կազմում:

Դավիդ Վիլյան, ներկայիս ողջ Իսպանիայի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, ում պաշտոնական մրցաշարերում հաջողվել է դառնալ երեք գոլի հեղինակ առաջին հինգ խաղերում, իսկ Ռաուլին և Տորրեսին տրվել է տասներեք պաշտոնական հանդիպում, առաջին երեք նպատակները ձեռք բերելու համար:

ՊԱԿՈՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԳՈԼԵՐԻ ՑԱՆԿԸ ՝ Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՎԻԼՅԱՅԻ, ՌԱՈՒԼԻ ԵՎ ՏՈՐՐԵՍԻ

воскресенье, 12 октября 2014 г.

Եվրո-2016-ի ընտրական փուլի երրորդ տուրում Իսպանիայի հավաքականը չորս անպատասխան գնդակ ուղարկեց Լյուքսեմբուրգի դարպասը:
42-րդ րոպեին իսպանացիներից գոլ հեղինակեց Պակո Ալկասերը, ով այսօր միակը չէր, որ ներկայացնում էր «Վալենսիան»: Հանդիպման վերջնամասում փոխարինման դուրս եկած Ռոդրիգո Մորենոն իր դեբյուտը նշեց ազգային հավաքականում:
88-րդ րոպեին Ռոդրիգոյի փոխանցումից հետո դաշտի տերերի դարպասը գրավեց «չղջիկների» նախկին ֆուտբոլիստ Խուան Բերնատը:

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ - ԻՍՊԱՆԻԱ. ՊԱԿՈՆ ԿՐԿԻՆ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ, ԻՍԿ ՌՈԴՐԻԳՈՆ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ

суббота, 11 октября 2014 г.

Սլովակիա - Իսպանիա խաղից հետո «Վալենսիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Պակո Ալկասերին դուր չի եկել այն փաստը, երբ լրագրողները խոսել են դարպասապահ Իկեր Կասիլյասի անհաջողությունների մասին:
Այս խաղից հետո «Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի 9 համարը գտվում է հիասթափված վիճակում, ասել է ֆուտբոլիստը:

«Մի կողմից ես շատ ուրախ եմ, քանի որ ամեն խաղում միշտ փորձում եմ դառնալ գոլի հեղինակ և այս խաղում դա ինձ մոտ ևս ստացվեց, բայց մյուս կողմից չեմ կարող ուրախ լինել, քանի որ մենք կորցրեցինք երեք միավորը»:

Այն հստակ ուղերձը, որն ունի Ալկասերը պետք է շարժվել առաջ, հանուն երեք միավորի և մոռանալ այն ամենը, ինչը, որ եղավ Սլովակիայում:

«Կարևոր չէ, թե ինչ եղավ Սլովակիայում, կարևորն այն է, որ ունենանք հաղթողի հոգեբանությունը, ամեն գնով հաղթանակին հասնելու համար:
Մենք ուրախ չէինք, քանի որ մենք ստեղծեցինք լավ հնարավորություններ, սակայն ստեղծածին հասնել չստացվեց»:

Իկեր Կասիլյասը նույնպես եղել է մամլո ասուլիսի ուշադրության կենտրոնում, մասամբ Սլովակիայից կրաց պարտությունից հետո, բայց Ալկասերը պնդում է, որ դարպասապահի նկատմամբ պետք է համապատասխան հարգանք:

«Նա մի մեծ օրինակ է ծառայում մեզ համար: Չենք կարող դատել Կասիլյասին ընդամենը մեկ խաղով», ասել է Պակո Ալկասերը:

Ավելացնենք, որ Ալկասերի հետ մամուլի ասուլիս է ներկայացել նաև Սեսար Ասպիլիկուետան:
- Տեղեկացնում է InsideSpanishFootball-ը:

ԱԼԿԱՍԵՐ. ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԴԱՏԵԼ ԿԱՍԻԼՅԱՍԻՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԽԱՂՈՎ

среда, 8 октября 2014 г.


«Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերը Canal + -ին տված հարցազրույցում խոսել է խաղընկեր Ալվարո Նեգրեդոյի և կյանքից որոշակի մանրամասների մասին:
Իսպանացին վստահեցնում է, որ կյանքի փորձությունները թույլ կտան խաղալ բարձր մակարդակի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին է Ալվարո Նեգրեդոն:

«Կյանքի փորձություները թույլ կտան խաղալ այնպիսի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Նեգրեդոն է: Ես և Նեգրեդոն կարող ենք խաղալ միասին, բայց դա կախված է մրզչի որոշումից», - ասել է Ալկասերը Canal + -ի թղթակցի հետ հարցազրույցում:

«Դել Բոսկեն անկեղծ է և պարզ: Նա ինձ ասաց, որ ես այստեղ տեղ ունեմ այնքան, որքան, որ տեղ ունեմ իմ հարազատ ակումբում:
Իսպանիայի հավաքականում բոլորը անհոգ ու լավ մարդիկ են: Դու նրանց ընկերն ես հենց առաջին իսկ խաղից հետո»:

Վերջապես Ալկասերը հիշում է իր ֆուտբոլային առաջին օրերը, որպես երեխա, հիշելով նաև իր հանգուցյալ հորը, ով ոքեշնչված էր որդու ֆուտբոլային տաղանդով:

«Հայրս շատ էր սիրում ֆուտբոլը» - ասել է խաղացողը ընդունելով, որ հոր մահը դժվար պահ էր իր համար:

«Այն ինձ հասկացրեց, որ կյանքը կարող է լինել մեկ օր կամ երկու կամ երեք և դու չգիտես թե վաղը ինչ կարող է քեզ հետ լինել: Դա շատ վատ պահ էր ինձ համար, բայց դա տվեց ինձ հասկանալ և ամրապնդեց կյանքում ամեն ինչ, որպիսի ես հաղթահարեմ բոլոր արգելքները այն ուժով, ինչով, որ տվեց հայրս: Սա այն է ինչ ուզում էր հայրս և ես դրան հասել եմ», եզրափակել է 21-ամյա Ալկասերը:

ԱԼԿԱՍԵՐ. ԵՍ ԵՎ ՆԵԳՐԵԴՈՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԽԱՂԱԼ

понедельник, 6 октября 2014 г.

Այսօր Պակո Ալկասերը թվիթերյան էջի միջոցով տեղադրել է մի լուսանկար, վերնագրելով այն՝ «De camino a Madrid con mi amigo, Մեկնում եմ Մադրիդ ընկերոջս հետ», նշելով խաղընկեր Ռոդրիգո Մորենոյին:
Superdeporte-ի համաձայն, այսօր առավոտյան «Վալենսիայի» հարձակվողներ Ալկասերը և Ռոդրիգոն ժամանել են Մադրիդ միանալու Իսպանիայի ազգային հավաքականին:

ԱԼԿԱՍԵՐԸ ԵՎ ՌՈԴՐԻԳՈՆ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ՄԱԴՐԻԴ

вторник, 23 сентября 2014 г.


Իսպանիայի առաջնության 4-տուրի Խետաֆե - Վալենսիա խաղում, վալենսիացիների հարձակվող Պակո Ալկասերը ընդօրինակել է հոլանդացի նախկին լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենի գոլը: Հեռավոր 1988 թվականին,  Հոլանդիա - Գերմանիա խաղում Վան Բաստենին հաջողվել էր դառնալ նմանատիպ գոլի հեղինակ:

Հոլանդիա - Գերմանիա 2-1, գոլ՝  Վան Բաստեն


Խետաֆե - Վալենսիա 0-3, գոլ՝ Պակո Ալկասեր

ՊԱԿՈՆ ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼ Է ՎԱՆ ԲԱՍՏԵՆԻ ԳՈԼԸ

вторник, 9 сентября 2014 г.

Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում Իսպանիան վալենսիական «Լևանտեյի» մարզադաշտում 5-1 հաշվով ջախջախեց Մակեդոնիային:
Իսպանացիների կազմում գոլի հեղինակ դարձած Պակո Ալկասերը այսօր առավոտյան միանալով թիմի մարզմանը, ներկայացել է նաև մամուլի ասուլիսին:
Հարձակվողը վերլուծել է իր նորամուտը ազգային հավաքականում, նշելով, որ ուրախ է հավաքականում առաջին գոլը վաստակելու համար: Բացի այդ, Ալկասերը կարծում է, որ «Վալենսիայում» կանցկացնի երկար տարիներ:
«Ամեն ինչ հոյակապ ստացվեց, քանի որ հավաքականում գլխավոր նպատակս գոլ հեղինակելն էր:
Այժմ ինձ ավելի բարձր եմ զգում, գիտակցելով, որ գտնվում եմ պրոֆեսիոնալների կողքին:
Արդեն սկսել եմ վերապատրաստվել թիմակիցներիս հետ: «Վալենսիայում» խաղալը, ստիպեց ինձ լինել ավելի զգայուն և մարտական, կարծում եմ «Վալենսիայում» կխաղամ դեռ երկար տարիներ»:
- Ասել է Պակո Ալկասերը

ՊԱԿՈ ԱԼԿԱՍԵՐ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ» ԿԽԱՂԱՄ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ

пятница, 29 августа 2014 г.

Իսպանիայի հավաքականի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ազգային հավաքականի վերջնական ցուցակում է ներառել «Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերին, տեղեկացնում է «Վալենսիայի» պաշտոնական կայքը:
Դել Բոսկեն հաստատել է, որ նա մտադիր էր հվաքական հրավիրել «Վալենսիայի» մյուս հարձակվող Ռոդրիգո Մորենոյին, սակայն հրավերը չեղյալ է հայտարարվել, քանի որ «Սևիլիայի» հետ վերջին խաղում ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ուսի ոսկրային հատվածում:
Ռոդրիգոն շարունակում է մասնակցել ակումբի մարզմանը: Վիսենտե Դել Բոսկեն վստահ է, որ մինչև Եւրոպայի առաջնությանը, երիտասարդ Պակոն գձևավորվի «Կարմիր Ֆուրիաների» վերջնական հայտացուցակում:

ՊԱԿՈ ԱԼԿԱՍԵՐԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

воскресенье, 8 июня 2014 г.

Ձեզ ենք ներկայացնում Պակո Ալքասերի բոլոր գոլերը 2013/14 մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ավարտում Պակոն «Վալենսիայում» եզրափակեց լավագույն ռմբարկունների ցանկը:

ՊԱԿՈ ԱԼՔԱՍԵՐԻ ԲՈԼՈՐ ԳՈԼԵՐԸ 2013/14 ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

суббота, 24 мая 2014 г.


Այսօր պաշտոնական YouTube - Վալենսիա -ի էջում իր տեղը գտավ մի տեսանյութ, որտեղ հերոսներն են Պակո Ալքասերը և Սեյդու Կեյտան:
Տեսանյությում Պակոն ստիպում և օգնում է կիսապաշտպան Կեյտային գնդակի փոխարեն, նարինջներով ֆուտբոլ խաղալ:
Հիշեցնեմ, որ տեսանյութի գլխավոր հովանավորն է` HERBALIFE ընկերությունը:




ՊԱԿՈՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԿԵՅՏԱՅԻՆ ՆԱՐԻՆՋՆԵՐՈՎ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)