
«Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերը Canal + -ին տված հարցազրույցում խոսել է խաղընկեր Ալվարո Նեգրեդոյի և կյանքից որոշակի մանրամասների մասին:
Իսպանացին վստահեցնում է, որ կյանքի փորձությունները թույլ կտան խաղալ բարձր մակարդակի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին է Ալվարո Նեգրեդոն:
«Կյանքի փորձություները թույլ կտան խաղալ այնպիսի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Նեգրեդոն է: Ես և Նեգրեդոն կարող ենք խաղալ միասին, բայց դա կախված է մրզչի որոշումից», - ասել է Ալկասերը Canal + -ի թղթակցի հետ հարցազրույցում:
«Դել Բոսկեն անկեղծ է և պարզ: Նա ինձ ասաց, որ ես այստեղ տեղ ունեմ այնքան, որքան, որ տեղ ունեմ իմ հարազատ ակումբում:
Իսպանիայի հավաքականում բոլորը անհոգ ու լավ մարդիկ են: Դու նրանց ընկերն ես հենց առաջին իսկ խաղից հետո»:
Վերջապես Ալկասերը հիշում է իր ֆուտբոլային առաջին օրերը, որպես երեխա, հիշելով նաև իր հանգուցյալ հորը, ով ոքեշնչված էր որդու ֆուտբոլային տաղանդով:
«Հայրս շատ էր սիրում ֆուտբոլը» - ասել է խաղացողը ընդունելով, որ հոր մահը դժվար պահ էր իր համար:
«Այն ինձ հասկացրեց, որ կյանքը կարող է լինել մեկ օր կամ երկու կամ երեք և դու չգիտես թե վաղը ինչ կարող է քեզ հետ լինել: Դա շատ վատ պահ էր ինձ համար, բայց դա տվեց ինձ հասկանալ և ամրապնդեց կյանքում ամեն ինչ, որպիսի ես հաղթահարեմ բոլոր արգելքները այն ուժով, ինչով, որ տվեց հայրս: Սա այն է ինչ ուզում էր հայրս և ես դրան հասել եմ», եզրափակել է 21-ամյա Ալկասերը:
0 коммент.:
Отправить комментарий