Показаны сообщения с ярлыком Ալվարո Նեգրեդո. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ալվարո Նեգրեդո. Показать все сообщения

пятница, 23 января 2015 г.

«Վալենսիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն հարցազրույց է տվել իսպանական AS պարբերականի թղթակից Ջուլիան Բուրգոսի հետ:
Իսպանացի հարձակվողը նշել է, որ ցանկանում է դառնալ գոլի հեղինակ, սակայն այդ գոլը չտոնելու իր պարտականությունն ունի:

« «Սևիլիան» մեծ թիմ է: Մենք նրանց հետ պայքարում ենք Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Մեզ հատուկ խաղ է սպասվում, քանի որ վերջին տարիներին երկու ակումբների միջև ավելացել է մրցակցությունը, իսկ մենք պետք է կենտրոնանանք երեք միավորի վրա:
Իմանալով, որ ներկայումս «Սևիլիան» գլխավորում է Ունայ էմերին, ես չեմ կարծում, որ նրանց հաղթելը հեշտ կլինի, առավել ևս այն դեպքում, երբ նրանց շարքերն է համալրում Կարլոս Բական: Պետք է շրջանցենք «Սևիլիային» և «Ատլետիկոյին», որոնց դիրքերը գտնվում են մեր մոտակայքում: «Վալենսիա», «Ատլետիկո» «Սևիլիա» և «Վիլյառեալ»: Կարծում եմ, որ հիանալի կլինի ձեռք բերել Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, այսքան բարդ մրցակիցների մեջ: Ինձ համար «Վալենսիան» և «Սևիլիան» համարվում են լավագույններից մեկը Իսպանիայում, ովքեր փորձում են, որքան հնարավոր է մոտ գտնվել «Ռեալի» և «Բարսելոնայի» շարքերին: «Սևիլիայի» հետ խաղալու ենք հաղթանակի համար: Բավականին ուրախ կլինեմ, եթե հաջողվի ինձ կրկին դառնալ գոլի հեղինակ, բայց այդ գոլը չտոնելու իմ պարտականությունն ունեմ», - Հարցազրույցի մասին որոշ տվյալներ, ավելի մանրամասն տեղեկացնում է AS-ը:

ՆԵԳՐԵԴՈ. «ՍԵՎԻԼԻԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ԳՈԼԸ ՉՏՈՆԵԼՈՒ ԻՄ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՄ

воскресенье, 18 января 2015 г.

Ալվարո Negredo, Վալենսիա
«Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն, ով երեկ կայացած Վալենսիա - Ալմերիա խաղի 60-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ և խփեց իր թիմի հաղթական գոլը, խաղից հետո հարցազրույց է տվել խաղի գլխավոր լրագրողին:

Վերլուծելով խաղը, Նեգրեդոն բացատրեց, - « «Ալմերիան» ցույց տվեց առավել արդյունավետ խաղ: Նրանք ունեցան լավ հնարավորություն խաղալու իրենց կամքին համաձայն:
Դա ճիշտ է, որ առաջին խաղակեսում մրցակիցը շատ վտանգավոր էր: Նրանք գնդակը ավելի երկար էին պահում իրենց վերահսկողության տակ, քան երկրորդ կեսում:
Մենք ցանկանում էինք հետ քաշել մրցակցի պաշտպանությունը, ինչի համար բավականին շատ էինք տիրում գնդակին մրցակցի կիսադաշտում և գուցե դա էր պատճառը, որ ստիպեց «Ալմերիային» բաց թողնել գնդակը վերջին րոպեներին:
Ես միշտ ջերմությամբ եմ լցված «Ալմերիայի» նկատմամբ: Միշտ ցանկանում եմ, որ նրանց համար ամեն ինչ լավ լինի և ես դրանում պարտավոր եմ: Ցավով եմ տոնել «Ալմերիային» խփաց գոլը, քանի որ մի ժամանակ խաղացել եմ նաև «Ալմերիայում», ստանալով նրանց աջակցությունը:
Մեզ պետք էր հաղթանակը և ես պետք է անեի դա», - Նեգրեդոյի խոսքերն է մեջբերում InsidespanishFootball-ը:

ՆԵԳՐԵԴՈ. ՑԱՎՈՎ ԵՄ ՏՈՆԵԼ «ԱԼՄԵՐԻԱՅԻՆ» ԽՓԱԾ ԳՈԼԸ

четверг, 8 января 2015 г.

«Վալենսիան» ամռանը ձեռք կբերի ակումբի հարձակվող Ալվարո Նեգրեդոյի տրանսֆերային իրավունքները:
Հարձակվողին լիարժեք ձեռք բերելու համար վալենսիացիներին կպահանջվի վճարել 25 մլն ֆունտ ստերլինգ:

Նշենք, որ Ալվարոն «Վալենսիա» էր տեղափոխվել անգլյական «Մանչեսթեր Սիթիից» հետագայում «Վալենսիա» տեղափոխվելու լիարժեք իրավունքի դիմաց:

ՆԵԳՐԵԴՈՆ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ՀԵՏ

воскресенье, 21 декабря 2014 г.

Երեկ կայացած «Էյբարի» հետ խաղում ապշեցուցիչ հնարքով աչքի է ընկել «Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն:
Այդ հնարքով ֆուտբոլիստը փորձել է գեղեցիկ փոխանցում կատարել խաղընկեր Պակո Ալկասերին, որը ցավոք գոլի չի վերածվել:
Տեսանյութը դիտելու համար մուտք գործեք հետևյալ հղումով - Տեսանյութ

ՆԵԳՐԵԴՈՅԻ ԱՓՇԵՑՆՈՂ ՀՆԱՐՔԸ «ԷՅԲԱՐԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

среда, 12 ноября 2014 г.

Վալենսիայում կայացած մամլո ասուլիսում «Վալենսիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն պարզաբանել է իր ապագան այս ակումբում:
Իսպանացին հերքում է, որ «չղջիկների» թիմ մնալու հավանականությունը մասամբ կախված է Չեմպիոնների լիգայից:

«Այստեղ մնալու հավանականությունը ամենևինել կախված չէ Չեմպիոնների լիգայի ուղեգրից: Թիմում մնալու իմ շանսերը կախված են միայն անձնական արդյունքից:
Ես այստեղ ինձ լավ եմ զգում, սակայն պատրաստվածությունս դեռ պետք է բարելավեմ հարյուր տոկոսով: Չեմ խուսափի ասելուց, որ իմ պարտքն է վերադարձնել այս ակումբին Չեմպիոնների լիգա և սպասում եմ վերադարձիս, քանի որ ամեն օր աշխատում եմ և ուզում եմ վերադառնալ նախկին խաղին», - ասել է Ալվարո Նեգրեդոն, ով ավելացրեց, որ անհամբեր սպասում է ավելի շատ խաղաժամանակ ստանալուն:

ԱԼՎԱՐՈ ՆԵԳՐԵԴՈ. ՈՒԶՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆԱԽԿԻՆ ԽԱՂԻՆ

воскресенье, 2 ноября 2014 г.


«Վալենսիայում» հարձակվող Ալվարո Նեգրեդոյի տեղը հիմնական կազմում հարցականի տակ է, բայց իսպանացին կարծում է, որ դեռ շուտ է մտածել հիմնական կազմում հայտնվելու մասին, գիտակցելով, որ ամեն ինչ սկսել է զրոյից, իսպանական Marca.com-ի թղտակցի հետ հարցազրույցում ասել է Ալվարո Նեգրեդոն:

Ձեր ստացած վնասվածքից հետո դուք ստիպված եղաք անցկացնլու երեք վատագույն ամիսներ, արդյոք ձեզ ծանոթ չէր այս վնասվածքը, թե՞ ֆուտբոլում հաճախ է տեղի ունենում:
«Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, բայց ես երբեք նման երկար ու ծանր վնասվածք չէի ստացել, սակայն ես կրկին ինձ զգացի շատ ուրախ, հատկապես երբ տեսա մարդկանց ու երկրպագուների ջերմ ընդունելությունը: «Էլչեյի» հետ խաղից հետո ամեն ինչ սկսել եմ զրոյից»:

Մինչ դուք ապաքինվում էիք, «Վալենսիայում» ձեր պակասը աննկատ դարձրեցին երիտասարդներ Ռոդրիգոն և Ալկասերը, ի՞նչով կկիսվեք նրանց մասին:
«Ես ուրախ եմ նրանց համար, քանի որ նրանք արդեն լուրջ աշխատանք են տանում այս ակումբում: Նրանք պետք է գնան արժանիքներով, քանի որ երիտասարդության համար նրանք դրել են նոր սկիզբ: Կարևորն այն է, որ նրանք դեռ երիտասարդներ են, օժտված բացառիկ հատկանիշներով, ինչը հնարավորություն է տալիս կյանքում ամեն բանում կողմնորոշվելու:

Դուք հիշու՞մ եք ձեր պոկերը Սևիլիա - Վալենսիա խաղում, երբ երկու տարի առաջ դուք զրկեցիք «Վալենսիային» Չեմպիոնների Լիգայի հնարավորությունից:
«Այդ հարցը հաճախ ինձ տալիս են նույնիսկ ընկերներս, բայց կրկնում եմ, իմ նպատակն է ձեռք մեկնել այն թիմին, որտեղ խաղում եմ ես», - ամբողջական տարբերակով, Նեգրեդոյի խոսքերն է մեջ բերում Marca պարբերականը:

ՆԵԳՐԵԴՈ. ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍԵԼ ԵՄ ԶՐՈՅԻՑ

воскресенье, 26 октября 2014 г.

Álvaro Negredo / Canal Plus
Երեկ կայացած «Էլչեի» հետ հաղթական խաղում 83-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Ալվարո Նեգրեդոն, ում համար այս խաղն առաջինն էր «չղջիկների» կազմում:
Խաղից հետո Նեգրեդոն կիսվել է տպավորություններով և զգացմունքներով:

«Մենք կրկին ավելացրեցինք երեք միավոր մեր հաշվին, իսկ ես առաջին քայլերս կատարեցի Մեստալյայում: Եկել եմ այստեղ միանալու և օգնելու համար:
Նկատեցի, որ այնքանել հեռու չենք իրարից և հուսով եմ, որ հաջորդ անգամ կլինեն նաև այլ հնարավորություններ:
Ես իրոք շատ հուզված եմ, քանի որ այս թիմում խաղալու համար ես ապրեցի շատ դժվար ամիսներ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, լինելով իմ կողքին այս երեք կոշտ ամիսների ընթացքում:
Ես չգիտեի, թե անձամբ ով է Պիտեր Լիմը և չէի ճանաչում, սակայն լսեցի լավ խոսակցություններ նրա մասին: Նա պարզապես այստեղ է մեզ օգնելու համար և մենք պետք է ընդօրինակենք նույնը, մտածելով հաղթանակի մասին» - խաղից հետո ասել է Ալվարո Նեգրեդոն:

ԱԼՎԱՐՈ ՆԵԳՐԵԴՈ. ԵՍ ԻՐՈՔ ՇԱՏ ՀՈՒԶՎԱԾ ԵՄ

среда, 8 октября 2014 г.


Ընդամենը մեկ շաբաթ առաջ, 29-ամյա Ալվարոն պատրաստ էր նորամուտը նշելու Լա լիգայի 7-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ խաղում, սակայն նույն օրը մարզման ընթացքում Ալվարո Նեգրեդոն ստիպված եղավ լքելու առաջին թիմի մարզումը:
InsideSpanishFootball-ը տեղեկացրեց, որ ֆուտբոլիստը աջ ոտքում դեռ ցավեր է զգում:
Այսօր մարզման ընթացում ֆուտբոլիստը բողոք է ներկայացրել աջ ոտքի ուժեղ ցավերի համար:
Հիշեցնենք, որ Նեգրեդոյի դեբյուտը կարող է լինել առաջիկա «Դեպորտիվոյի» հետ հանդիպմանը:

ՆԵԳՐԵԴՈՆ ԿԱՐՈՏՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁԻՆ


«Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերը Canal + -ին տված հարցազրույցում խոսել է խաղընկեր Ալվարո Նեգրեդոյի և կյանքից որոշակի մանրամասների մասին:
Իսպանացին վստահեցնում է, որ կյանքի փորձությունները թույլ կտան խաղալ բարձր մակարդակի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին է Ալվարո Նեգրեդոն:

«Կյանքի փորձություները թույլ կտան խաղալ այնպիսի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Նեգրեդոն է: Ես և Նեգրեդոն կարող ենք խաղալ միասին, բայց դա կախված է մրզչի որոշումից», - ասել է Ալկասերը Canal + -ի թղթակցի հետ հարցազրույցում:

«Դել Բոսկեն անկեղծ է և պարզ: Նա ինձ ասաց, որ ես այստեղ տեղ ունեմ այնքան, որքան, որ տեղ ունեմ իմ հարազատ ակումբում:
Իսպանիայի հավաքականում բոլորը անհոգ ու լավ մարդիկ են: Դու նրանց ընկերն ես հենց առաջին իսկ խաղից հետո»:

Վերջապես Ալկասերը հիշում է իր ֆուտբոլային առաջին օրերը, որպես երեխա, հիշելով նաև իր հանգուցյալ հորը, ով ոքեշնչված էր որդու ֆուտբոլային տաղանդով:

«Հայրս շատ էր սիրում ֆուտբոլը» - ասել է խաղացողը ընդունելով, որ հոր մահը դժվար պահ էր իր համար:

«Այն ինձ հասկացրեց, որ կյանքը կարող է լինել մեկ օր կամ երկու կամ երեք և դու չգիտես թե վաղը ինչ կարող է քեզ հետ լինել: Դա շատ վատ պահ էր ինձ համար, բայց դա տվեց ինձ հասկանալ և ամրապնդեց կյանքում ամեն ինչ, որպիսի ես հաղթահարեմ բոլոր արգելքները այն ուժով, ինչով, որ տվեց հայրս: Սա այն է ինչ ուզում էր հայրս և ես դրան հասել եմ», եզրափակել է 21-ամյա Ալկասերը:

ԱԼԿԱՍԵՐ. ԵՍ ԵՎ ՆԵԳՐԵԴՈՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԽԱՂԱԼ

четверг, 2 октября 2014 г.

Վալենսիացիների հարձակվող Ալվարո Նեգրեդոն ասել է, որ իր դեբյուտը «Վալենսիայի» կազմում կարող է լինել հոկտեմբերի 19-ին «Դեպորտիվոյի» հետ կայանալիք հանդիպմանը:

Ֆուտբոլիստը մարզման ընթացքում բախվելով խաղընկեր Ռուբեն Վեզույին թարմացրեց կոտրված ոտքի շրջանակներում գտնվող ցավերը:
Այսպիսով Նեգրեդոն հավանաբար բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպումը և կշարունակի մարզական ուսուցումները մինչև հոկտոմբերի 19-ին:

ՆԵԳՐԵԴՈՅԻ ԴԵԲՅՈՒՏԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ «ԴԵՊՈՐՏԻՎՈՅԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

понедельник, 29 сентября 2014 г.

«Վալենսիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն կրկին վնասել է աջ ոտքը երկարատև բուժումններից հետո: Այս մասին գրում է Marca-ն:
Տեղեկություններ կան, որ այս միջադեպից հետո Նեգրեդոն դուրս է եկել Սյուդադ Դեպորտիվայից, լինելով զայրացած վիճակում, առանց որևե բան ասելու, ոչ իր թիմակիցներին, ոչել բժիշկներին: Ֆուտբոլիստի հետ կարողացել է խասել և հանգստացնել միայն գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտոն:
«Վալենսիայի» բժիշկ Խուան Ալբորսի հետ միասին Ալվարոն գնացել է բուժկետ:

Իսպանացու ապաքինման մասին ոչինչ դեռ պարզ չէ:

ՆԵԳՐԵԴՈՆ ԿՐԿԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ

среда, 24 сентября 2014 г.

Այսօր Սյուդադ Դեպորտիվայում «Վալենսիան» անցկացրեց վերջին մարզումը «Կորդոբայի» հետ խաղից առաջ: Առավոտյան, մարզական ուսուցումերի ընթացքում շարք է վերադարձել իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն, ով ապաքինվում էր վնասվածքից անհատական ծրագրով:
Նեգրեդոն կշարունակի ապաքինվել թիմի հետ մեկ մարզաբազայում և կշարունակի խաղընկերներին հետևել «Կորդոբայի» և «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղերի:



ՆԵԳՐԵԴՈՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԸՆԴԱՆՈՒՐ ԽՈՒՄԲ

вторник, 16 сентября 2014 г.

Ալվարո Նեգրեդոն օր օրի ավելի է մոտենում վերականգնման վերջին փուլին:
Այսօր Սյուդադ Սեպորտիվայում, մարզումների ընթացքում, Ալվարո Նեգրեդոն նույնպես վերսկել է մարզումները բժշկական անձնակազմի կողմից մշակված անհատական ծրագրով: Ինչպես տեղեկացրել էինք գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտոն, նախավերջին մամուլի ասուլիսում նշել էր, որ հարձակվողը թիմին կմիանա ավելի շուտ, քան սպասվում էր: Աղբյուրի համաձայն, Ալվարո Նեգրեդոն լիարժեք կապաքինվի մոտ մեկ ամսում: Իսպանացին կարող է դաշտ դուրս գալ «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում:
- Այս մասին տեղեկացնում է AS-ը:

foton

ՆԵԳՐԵԴՈՆ ՄԱՐԶՎՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ

воскресенье, 14 сентября 2014 г.

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Ալվարո Նեգրեդոն կմիանա թիմին ավելի շուտ, քան սպասվում էր, սակայն «Էսպանյոլի» հետ խաղում, նրա բացակայության դեպքում պորտուգալացի մարզիչը վստահ է, որ նրանց կհաջողվի վաստակել երեք միավոր, կատալոնական ակումբի հետ խաղում:

«Երբ ես դուրս եկա վերջին տրանսֆերի հայտարարությանը, ես համոզված էի, որ դա տեղի կունենա: Նախապես տեղյակ էի բանակցությունների մասին և գիտեի, որ գործարքի ընթացքում եղել են լարված պահեր, բայց առայժմ, որն է առավել կարևորը, որ նա մեզ հետ է: Ես տեսնում եմ, որ նա պատրաստվում է մեզ հետ անդամակցել և այն կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան մենք կարծում էինք»:

Նունուն քննարկել է նաև իրեց մոտեցումները այսօր կայանալիք «Էսպանյոլի» հետ խաղում:
«Նրանք շատ ագրեսիվ թիմ են և ունեն բարձորակ խաղացողներ: «Էսպանյոլն» ունի մեծ դարպասապահ և լավ պաշտպանություն... դա դյուրին չի լինի: Հտևելով «Էսպանյոլի» վերջին խաղերին, հասկացա, որ նրանք սեխմված են պաշտպանության վրա և իրենց խաղը ստանում են ագրեսիվությամբ»:

ՆՈՒՆՈՒ. ՆԵԳՐԵԴՈՆ ՄԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԻ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ, ՔԱՆ ՄԵՆՔ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆՔ

суббота, 13 сентября 2014 г.

Ալվարո Նեգրեդոն դեռ շարունակում է մարզվել անհատական ծրագրով: Այս օրերի ընթացքում խաղացողը մարզվել է նաև «Վալենսիայի» մարզաբազայում, սակայն անհատական դասընթացները շարունակվում են մինչ օրս:
Новости за 12 сентябряՎերջին օրերից հետո, Ալվարոն ևս մեկ քայլ ավելի է մոտեցել լիարժեք վերականգնմանը: Ֆուտբոլիստը վնասած ոտքի հատվածում չի զգում ցավեր, նա կարող է խաղադաշտ դուրս չգալ բժշկական անձնակազմի կողմից անհանգստության պատճառով:

Վերջերս, Ալվարո Նեգրեդոն թվիթերյան իր էջի միջոցով, ցանկացել է հայտնել անհատական դասըթացների, աճի և զարգացման մասին,՝«Այս մարզաշապիկով խաղադաշտ դուիրս գալու ցանկությունը, ինձ ստիպում է մարզվել ամեն օր: Բժիշկների հետ աշխատանքներից հետո խնդիրները նվազել են»:
- Հայտնել է Ալվարո Նեգրեդոն, իր թվիթերյան էջում:
Իսպանական տեղեկությունների համաձայն, Նեգրեդոն կարող է խաղադաշտ դուրս գալ հոկտեմբերի 4-ին:

ՆԵԳՐԵԴՈՆ ԿԱՐՈՂ Է ԽԱՂԱԴԱՇՏ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

воскресенье, 7 сентября 2014 г.


Ալվարո Նեգրեդո Սանչես, ավելի հայտնի է, որպես Ալվարո Նեգրեդո: 
Ծնվել է 20.08.1985թ.-ին, Իսպանիայի Մադրիդ քաղաքում:
Ֆուտբոլային կարիերան սկսել է Մադրիդի «Ռայո Վալեկանոյում», որտեղ իր առաջին դեբյուտը գրանցել է 2005թ.-ի Սեգունդա Դիվիզյոնում: Կարճատև մրցաշրջանից հետո հարձակվողը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլյա», որտեղ 2006-07 մրցաշրջանում վաստակել է 18 գոլ, վառ տպավորություն թողնելով մադրիդցիների գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի վրա, ով վստահեց Նեգրեդոյին ընդամենը մեկ խաղում, բայց իսպանացին չարդարացրեց Կապելոյի սպասելիքները:

Նա տեղափոխվեց «Ալմերիա» 2007 թվականի հուլիս ամսին, սակայն պայմանագրում Մադրիդյան ակումբը պահպանեց ֆուտբոլիստին գնելու իրավունքները: Օգոստոսի 26-ին «Դեպորտիվոյի» հետ արտագնա խաղում, ֆուտբոլիստը նոր թիմի հետ առաջին անգամ մտել է խաղադաշտ:
Ալվարո Նեգրեդոն «Ալմերիայում» գլխավորեց լավագույն ռմբարկուների շարքը 13 գոլով, մրցաշրջանը ավարտելով ութերորդ տեղում: Իսկ 2008-09 մրցաշրջանում նա վաստակել է 19 գոլ:

2009 թվականի հուլիսին, օգտվելով պայմանագրային տարբերակից Նեգրեդոն վերադարձավ «Ռեալ»:
Մրցաշրջանի ընթացքում հարձակվողը լրացրել է իր չորորդ գնդակը Մադրիդի «Ռեալի» կազմում:
Ֆուտբոլային նոր աստղի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել «Սարագոսան» և «Հալլ Սիթին», բայց ֆուտբոլիստը որոշեց կարիերան շարունակել «Սևիլիայում», հնգամյա պայմանագիր ստորագրելով իսպանական ակումբի հետ: Նոր պայմանագրում նույնպես զերծ չէր «Ռեալ Մադրիդի» երկու տարվա գնման իրավունքը, բայց թիմի նոր գլխավոր մարզիչ Մանուել Պալեգրինին ցանկություն հայտնեց վաճառել Ալվարո Նեգրեդոյին, հետագա պլանները պահպանելու համար, քանի որ նա չէր կարող երաշխավորել իսպանացու դիրքերը հիմնական կազմում, Կարիմ Բենզեմայի, Գոնսալո Իգուաինի, Կլաս - Յան Հունտելարի, Ռուդ վան Նիստելրոյի և Կրիշտիանու Ռոնալդույի հետ մրցակցությունում:

Օգոստոսի 31-ին, 2009 թվականին Նեգրեդոն նոր թիմի հետ ձևակերպեց իր առաջին դեբյուտը «Վալենսիայի» հետ խաղում: Երկու շաբաթ անց, առաջին գնդակը հեղինակեց «Օսասունայի» հետ խաղում, որնել ավարտվեց 2-0 հաշվով: 2009-10 մրցաշրջանում «Սևիլիայում» Նեգրեդոյի համար ի հայտ եկան նոր խնդիրներ, քանի որ հիմնական կազմում տեղ գտնելու համար, իսպանացու հետ անընդատ մրցակցության մեջ էին մտել Լուիս Ֆաբիանոն և Ֆրեդերիկ Կանուտեն: Տարիներ անց հարձակվողը դարձավ անպարտելի «Սևիլիայի» կազմում, այդ ընթացքում ակումբը լքեց Լուիս Ֆաբիանոն, բրազիլացին տեղափոխվեց «Սան Պաուլո»:
2012-13-ի ընկած մրցաշրջանային հատվածում Նեգրեդոն դարձավ 13 գոլի հեղինակ, այդ մրցաշրջանում հեթ-տրիկ գրանցելով «Սելտայի» հետ խաղում:

2013 թվականի հուլիսի 16-ին 25 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Սիթին» և «Սևիլիան» պայմանավորվածություն ձեռք բերեցին Ալվարոյի տեղափոխության հարցում:
Նա տեղափոխվեց Պրեմիեր լիգա, խաղընկեր, ինչպես նաև հայրենակից Խեսուս Նավասի ժամանումից հետո:
Նա իր դեբյուտը «քաղաքայինների» կազմում ձևակերպեց օգոստոսի 19-ին «Նյուքասլի» հետ խաղում փոխարինելով Դավիթ Սիլվային: Առաջին գոլը խփել է ԱՊԼ-ի հաջորդ տուրի, «Քարդիֆի Սիթիի» հետ խաղում:
Նույն տարում, նոյեմբերի 5-ին, Չեպիոնների լիգայում Նեգրեդոն գրանցեց իր առաջին հեթ-տրիկը Ման.Սիթի - ԲԿՄԱ խաղում: Այն դարձավ իր առաջին հեթ-տրիկը Մանչեսթերյան ակումբի կազմում:
2014 թվականի հունվարի 8-ին, գրանցել է իր երկրորդ հեթ-տրիկը «Վեսթ Հեմի» հետ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում: Իսկ ահա իր ռեկորդային կատարումը Ալվարո Նեգրեդոն գրանցեց հինգ գոլ երկու խաղերում, «Վեսթ Հեմի» հետ խաղում և տանը դառնելով կրկին հեթ-տրիկի հեղինակ:

Այժմ Նեգրեդոն խաղում է «Վալենսիայում»:
Նրան գնելու տարբերակը փորձարկեց «չղջիկների» սեփականատեր Պիտեր Լիմը: Նա վերադարձավ Իսպանիա վարձավճարի դիմաց, սակայն մրցաշրջանի ավարտին, ակումբը ստացել է Ալվարոյին գնելու լիարժեք իրավունք: Ալվարո Նեգրեդոն հանդես է գալիս նաև Իսպանիայի ազգային հավաքականում: 2010-ից սկսած հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, միշտ վստահել է խաղացողին հարձակման գծում:

ԱԼՎԱՐՈ ՆԵԳՐԵԴՈ. «ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ»

среда, 3 сентября 2014 г.


«Վալենսիայի» պաշտոնական կայքում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ գլխավոր հերոսն է նորեկ Ալվարո Նեգերդոն:
Տեսանյութը ստեղծվել է վալենսիական վիդեոպորտալի՝ VCFplay-ի կողմից, ով իր հերդին տեսանյութը հրապարակել է հետևյալ տողերով՝ «Նունույի ֆանտաստիկան արդեն հայտնի է, այն Ալվարո Նեգրեդոն է»:

ԱԼՎԱՐՈ ՆԵԳՐԵԴՈ «BOMBA» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ մոտ 14.000 երկրպագուներ Մեստալյայում ներկա գտնվեցին նորեկ Ալվարո Նեգրեդոյի պայմանագրային արարողությանը:
Նեգրեդոյին Մեստալյա ուղղեկցեց նախագահ Ամադո Սալվո Լիլյոն, ով առաջինը ներկայացավ երկրպագուներին:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալվարո Նեգրեդոյին, հրավերն ընդունելու համարը:
Նա հավատաց մեզ, մեր անձնակազմին և այժմ այստեղ է, շնորհիվ իր ընտանիքին, ովքեր շատ բան արեցին փոխանցումը չերկարաձգելու համար: Հատուկ շնորհակալություն նաև գործընկեր և սեփականատեր Պիտեր Լիմին, ով մեզ հետ կիսեց իր երազանքները: Շնորհակալություն ակումբի աշխատակիցներին, ինչպես նաև գործընկերներ Ռուֆետեյին, Այալային, Ջոհան Սալվանսին և նրա թիմին:
Նրանց հաջողվել է ինչ-որ բան անել այս ակումբի պատմության համար, երեք ամսվա ընթացքում կազմելով 31 գործարքներ արդար աշխատանքի համար և դրանով է, որ մենք ունենք մի թիմ, որը այսօր այստեղ է 14.000 երկրպագուների կողքին: Բարի գալուս լավագույն ակումբներից մեկը աշխարհում Ալվարո: Թող որ դուք շատ հաջողություններ ձեռք բերեք այս ակումբում, մենք ցանկանում ենք ձեզ միայն լավը»:

Այնուհետև երկրպագուներին ներկայացավ Ալվարո Նեգրեդոն:
«Շնորհակալություն ընդունելության համար, քանի որ բավականին հաճելի է լինել այստեղ:
Համոզված եմ, որ ակումբի աշխատակիցները և համագործակիցները կանեն մեծ գործեր «Վալենսիայում»:
Այս թիմը արժանի է վերադառնալու և հասնելու մեծ նպատակների: Սրտանց շնորհակալություն ջերմ ընդունելության համար». «Amunt Valencia» - այս խոսքով է Նեգրեդոն ավարտել հայտարարությունը:

ՆԵԳՐԵԴՈՆ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

вторник, 2 сентября 2014 г.

«Վալենսիան» ձեռք է բերել «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հարձակվող Ալվարո Նեգերդոյին:
«Չղջիկները» հայտարարել են Նեգերդոյին վարձակալելու մասին:
Մրցաշրջանի վերջում, «Վալենսիան» կկարողանա ձեռք բերել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

Նեգրեդոն «Վալենսիայում» ելույթները կշարունակի 7 համարի մարզաշապիկով:


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ԱԼՎԱՐՈ ՆԵԳՐԵԴՈՆ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՎԱԼԵՆՍԻԱ»

четверг, 21 августа 2014 г.

«Վալենսիան» շարունակում է հարձակվողներ դիտարկել, այս անգամ ակումբի սեփականատեր Պիտեր Լիմի թիրախում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն:
Վալենսիացիների ղեկավարությունը մտադիր է մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակումը գնել իսպանացու տրանսֆերը:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից 25 մլն ֆունտ ստանալ:
Ալվարո Նեգերդոն, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից, դաշտ դուրս կգա մի քանի ամիս անց:
Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն:

ՆԵԳՐԵԴՈՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ»