среда, 12 ноября 2014 г.

ԱԼՎԱՐՈ ՆԵԳՐԵԴՈ. ՈՒԶՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆԱԽԿԻՆ ԽԱՂԻՆ

Վալենսիայում կայացած մամլո ասուլիսում «Վալենսիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն պարզաբանել է իր ապագան այս ակումբում:
Իսպանացին հերքում է, որ «չղջիկների» թիմ մնալու հավանականությունը մասամբ կախված է Չեմպիոնների լիգայից:

«Այստեղ մնալու հավանականությունը ամենևինել կախված չէ Չեմպիոնների լիգայի ուղեգրից: Թիմում մնալու իմ շանսերը կախված են միայն անձնական արդյունքից:
Ես այստեղ ինձ լավ եմ զգում, սակայն պատրաստվածությունս դեռ պետք է բարելավեմ հարյուր տոկոսով: Չեմ խուսափի ասելուց, որ իմ պարտքն է վերադարձնել այս ակումբին Չեմպիոնների լիգա և սպասում եմ վերադարձիս, քանի որ ամեն օր աշխատում եմ և ուզում եմ վերադառնալ նախկին խաղին», - ասել է Ալվարո Նեգրեդոն, ով ավելացրեց, որ անհամբեր սպասում է ավելի շատ խաղաժամանակ ստանալուն:

0 коммент.:

Отправить комментарий