вторник, 11 ноября 2014 г.

ՄԵՍՏԱԼՅԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԽՈՏԱԾԱԾԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Featured_el_c_sped_de_mestalla-peri_dico_1_jpgFeatured_obras_en_mestalla-per_dico
Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղից հետո Վալենսիայում տեղի էր ունեցել հորդարատ անձրև, ինչի հետևանքով հանդիպման ընթացքում հաճախ մարզադաշտի խոտածածկը նմանվում էր տարօրինակ տեսքի:
Օրեր առաջ Վալենսիա - Ատլետիկ խաղից հետո, մամուլի ասուլիսում թիմի գլխավոր մարզիչ Նունու Էսպրիտոն բողոք էր ներկայացրել խոտածածկի վատ որակի համար:
Այսօր Մեստալյայում սկսվել է խոտածածկի վերանորոգումը, որը հավանաբար ավարտին կհասնի մոտակա օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վալենսիայի» նախկին հարձակվող Ռոբերտո Սոլդադոն նույնպես բողոքարկել էր ակումբի տնօրենությանը, պատճառաբանելով, որ Մեստալյայում վերջին ժամանակաշրջանում նկատվում է մեծ քանակությամբ ավազ...:
El mal estado del césped de Mestalla

0 коммент.:

Отправить комментарий