Показаны сообщения с ярлыком Նունու. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Նունու. Показать все сообщения

пятница, 9 января 2015 г.

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն, ով թիմի հետ կմեկնի Վիգո երեք միավորի համար, Վալենսիայում ներկայացել է մամլո ասուլիսին:
Պորտուգալացուն դուր է եկել մրցակցի խաղը սակայն զարմացած է ստացված արդյունքի վրա:

«Ես սիրում եմ ավարտել մրցաշարային առաջին փուլը հաղթանակով, դրա համար պետք է հաղթենք առաջիկա «Սելտայի» և «Ալմերիայի» հետ հանդիպումները:
Իրականում արդյունքները ցույց չեն տալիս իրական «Սելտային»:
Լավ ենք ուսումնասիրել մրցակցի խաղը և կարող եմ ասել, որ «Սելտան» ավելի լավ է խաղում, քան ցույց են տալիս աղյուսակում կազմված արդյունքները», - ասել է Նունուն:

ՆՈՒՆՈՒ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՑՈՒՅՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԻՐԱԿԱՆ «ՍԵԼՏԱՅԻՆ»

понедельник, 15 декабря 2014 г.

Nuno Espirito Santo, Valencia CF
Նունու Էսպիրիտո Սանտուն գոհ է «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակից, բայց կա մի մեծ հարցական իսպանական պրիմերայում - «հետևելով, թե ինչ խաղով են դիրքերը զբաղեցնում վերևում գտնվող մրցակիցները կարող եմ ասել, որ այս պահին ունենք մեծ առավելություն մեր մրցակիցներից», - պարզաբանել է «Վալենսիայի» գլխավոր մարզիչը:

«Մենք ցույց տվեցինք մեր լավագույն խաղը վերջին չորս հանդիպումների ընթացքում:
Դանին մնում է շատ կարևոր խաղացող մեզ համար, բայց մենք պետք է փորձենք այլ լուծումներ մեր թիմի համար», - ասել է Նունուն:

« «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում Դանիել Պարեխոյի փոխարեն կարող եմ խաղադաշտ դուրս բերել մեկ այլ խաղացողի, Բրունո Սուկուլինիին կամ Ֆիլիպե Աուգուստոյին: Կարևորն այն է, որ իմ թիմը արժանի գովերքներ ստանալու:
Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է ակումբային աշխատանքը և յուրաքանչյուր պահին փորձում ենք վաստակել մեր նպատակները:
Վերջին խաղում ևս տեղի ունեցավ ոչ ճիշտ որոշում հանդիպման գլխավոր մրցավարի կողմից: Ես չեմ պատրաստվում բողոքարկել կիսապաշտպան Անդրե Գոմեշին խաղադաշտից հեռացնելու համար, պարզապես ցանկանում եմ, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն:»

ՆՈՒՆՈՒ. ՈՒՆԵՆՔ ՄԵԾ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԵՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ

воскресенье, 7 декабря 2014 г.

«Ժոաո Պերեյրան տեղ չունի մեր կազմում, սակայն վստահ եմ, որ նա արժանի է «Բարսայում» հայտնվելու համար», - ասել է Նունու Սանտուն մամլո ասուլիսի ժամանակ:

«Ժոաոն մասնակցել է վերջին մարզմանը խաղից առաջ, բայց նա հայտավորված չէ թիմի կազմում: Նա չի կորցրել իր ժպիտը, քանի որ մենք վստահ ենք, որ Պերեյրան պրոֆեսիոնալ է, իր խաղային դիրքում:
Ես ունեմ լիարժեք խաղային պատկերացում և կրկնում եմ, որ աջ պաշտպանի դիրքում ունեմ Բարագան և Կանսելո: Ցանկանում եմ, որ «Վալենսիան» յուրաքանչյուր դիրքում ստեղծի տաղանդավոր երիտասարդներ: Պետք է լուրջ տրամադրվենք այս հանդիպմանը և մտածենք միայն հաղթանակի մասին: Մենք գտնվում ենք ամենալարված դիրքում, սակայն պետք է մտածենք, որ ամեն ինչ դեռ առջևում է»:

ՆՈՒՆՈՒ. ՊԵՐԵՅՐԱՆ ԱՐԺԱՆԻ Է «ԲԱՐՍԱՅՈՒՄ» ՀԱՅՏՆՎԵԼՈՒՆ

понедельник, 1 декабря 2014 г.

Nuno, durante el partido / BeIn
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպրիտո Սանտուն՝ իր մամլո ասուլիսի ժամանակ, խոստովանել է, որ հպարտանում է իր սաների ցուցադրած խաղով:
«Բարսելոնայի» հետ կայացած խաղից հետո պորտուգալացին կարծում է, որ իր թիմը արժանի էր հաղթանակի:

« «Բարսելոնայի» հետ խաղում մրցավարական չափանիշները նույն էր:
Մենք ունեինք պահեր, որտեղ երբեմն մրցակիցը ստիպված էր լինում ամբողջովին մեր խաղին տրամադարվելու, մյուս կողմիցել մենք ունեինք լավ հակագրոհներ:
Մենք գլուխներս կախեցինք պաշտպանական գծում և դա վճռեց ամեն ինչ:
Ստեղծեցինք մի քանի պարզ հնարավորություններ, որում կարեղ էինք հաղթել առանց կասկածի: Հավատում էի խաղացողներիս ջանքերի վրա, ինչի համար հպարտանում եմ իմ տղաներով», - ավելացրել է Նունու Սանտուն, խաղի հետընտրական մամուլի ասուլիսում:

ՆՈՒՆՈՒ ԷՍՊԻՐԻՏՈ. ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ՏՂԱՆԵՐՈՎ

понедельник, 24 ноября 2014 г.

Nuno Espirito Santo, Valencia CF
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպրիտո Սանտուն հիասթափված է խաղի արդյունքից: Խաղից հետո մամուլի ասուլիսում պորտուգալացին ասել է, որ ողջ հանդիպման ընթացքում «Վալենսիան» ավելի ակտիվ էր, քան մրցակիցը, միևնույն ժամանակ դժգոհելով նաև խաղավերջում մրցակցի ավելացրած ժամանակից:

«Պետք է շնորհավորեմ մեր մրցակցին, քանի որ Սյուդադ դե Վալենսիայում նրանք ապացուցեցին հակառակը, բայց դա դժվար է հասկանալ, թե ինչու մենք չենք հաղթել, քանի որ մենք ավելի ակտիվ էինք մրցակցից: Այժմ մենք պարզապես պետք է արագ մոռանանք այս նվազագույն պարտությունը և անցնենք առաջ:
Լևանտեն ուներ սահմանափակ քանակի պաշտպաններ և նրանք խաղի մեծ մասը նվիրեցին լավ պաշտպանվելուն, բայց ես կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի և թեկուզ մեզ մոտ չստացվեց հաղթանակը, ես դեռ շատ հպարտ եմ իմ խաղացողներով: վատագույն դեպքում, այս արդյունքը մեզ օգուտ կտա»:

Զրույցի վերջում Նունուն բացատրեց իր հիասթափությունը:

«Ես կարծում եմ, որ մրցավարը կարող էր ավելի շատ րոպե ավելացներ, հաշվի առնելով փոփոխությունները և ընդհատումները խաղի ընթացքում: Կարծում եմ, որ երեք րոպեն բավարար չէր ընդհատումները լրացնելու համար: Երբ մրցակիցը պաշտպանվում է ամբողջ թիմով, դա նշանակում է, որ նրանք փորձում են վատնել ժամանակը, հաշվի առնելով լարված դրությունը: Մրցավարը անտեսեց խաղային օրենքները», - մարզչի խոսքերն է մեջ բերում Insidespanishfootball-ը:

ՆՈՒՆՈՒ. ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ԷԻՆՔ ՄՐՑԱԿՑԻՑ

понедельник, 10 ноября 2014 г.

Վալենսիա - Ատլետիկ խաղից հետո, «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպրիտո Սանտուն ներկայացել է մամլո ասուլիսին:
Պորտուգալացին կարծում է, որ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ ոչ-ոքին լավ արդյունք էր:
Զրույցի ընթացքում մարզիչը ընդգծել է նաև, որ Մեստալյայում չափազանց շտապ պետք է փոխել խոտածածկը, քանի որ այն ազդում է իր թիմի խաղային որակների վրա:

«Մենք ոչ-ոքի ավարտեցինք բավականին մրցունակ տղաների հետ:
Այս խաղում «Ատլետիկը» մեզ չզիճեց որևէ դիրքում և թույլ չտվեցին հաղթել իրենց:
Առաջին խաղակեսում մենք ունեինք հնարավորություններ, բայց երկրորդ կեսում, արդեն անցել էինք գոլային որոնման, այնպես, որ ես պետք է շնորհավորեմ իմ խաղացողներին լավ արդյուքնի համար»:

Նունուն մտահոգված է Մեստալյայում խոտածածկի վատ որակի համար:
Մարզիչը պնդում է, որ այն պետք է փոխել, քանի որ նպաստում է խաղի որակների վրա:

«Մենք պատրաստվում ենք փոխել Մեստալյայի խոտածածկը: Ամադեո Սալվոն տեղյակ է պլանավորվածության մասին:
Ակումբը սկսելու է աշխատանքները, որպեսզի մեր խաղը բարելավենք ընդանուր առմամբ», - ասել է Նունու Սանտուն:

ՆՈՒՆՈՒ. ԳՈՀ ԵՄ ԽԱՂԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ

суббота, 8 ноября 2014 г.


«Վալենսիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Նունու Էսպրիտո Սանտույի հետ:
«Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմը նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներում կարող է ժամանել Իսպանիա, քանի որ մասնավորապես դեկտեմբերի 1-ին պաշտոնապես պետք է լրցավի ակումբի բաժնետոմսերի 70.04 տոկոսը:
Հավանաբար թիմի գլխավոր մարզչի պայմանագրի երկարաձգումը տեղի կունենա նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսների ընթացքում:
Ավելի վաղ «Վալենսիայի» նախագահ Ամադո Սալվոն նշել էր, որ ակումբը գոհ է պորտուգալացու աշխատանքից:

«Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը Նունու Սանտուի հետ:
Նա մի մասնագետ է, ով շատ լավ աշխատանք է տանում մեր ակումբում», - մեջբերում է AS-ը:

Պայմանագրային հարցը լուծելուց հետո, թիմը կշարունակի քննարկել նոր մարզադաշտի կառուցման հարցը:

«ՎԱԼԵՆՍԻԱՆ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ՊԱՅՄԱՆԳԻՐԸ ՆՈՒՆՈՒՅԻ ՀԵՏ

суббота, 18 октября 2014 г.

Այսօր «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն և «Դեպորտիվոյի» գլխավոր մարզիչ Վիկտոր Ֆերնանդեսը իրենց նախախաղյա մամլո ասուլիսներում շփվել են լրագրողների հետ, խոսել առաջիկա հանդիպման մասին և բացատրել մրցակիցների լավ ու վատ կողմերը:

Նունու Էսպրիտո. «Այս անգամ մրցակիցը կլինի ավելի համառ, քան մենք տեսել ենք»
Նունո ակնկալում դժվարին հանդիպում է Riazor այս կիրակի, սակայն ձգտում է Valencia վերցնել միավոր. (Պատկեր միջոցով: valenciacf.com)
«Վալենսիայի» գլխավոր մարզիչը «Դեպորտիվո Լա Կորունյայում» ունի շատ ընկերներ, քանի որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում կրել է նաև «Դեպորտիվոյի» մարզաշապիկը:
Նունուն նշել է, որ այս խաղում նրանցից սպասում է ավելի համառ խաղ, քան երբևիցե տեսել է:

« «Դեպորտիվոն» հատուկ ակումբ է ինձ համար, քանի որ այնտեղ եմ անցկացրել կյանքիս լավագույն տարիները: Եթե լրջորեն ուսումնասիրեք մեր մրցակցին, ապա կհասկանաք նրանց լրջությունը: Այս անգամ մրցակիցը կլինի ավելի համառ, քան մենք տեսել ենք: Չգիտեմ թե նրանք ինչպիսի ոքևորությամբ են խաղադաշտ դուրս գալու, սակայն մենք չենք պատրաստվում կանգնել:
Պետք է հարգեմ նրանց գլխավոր մարզչին, քանի որ տարիներ առաջ նա էր իմ գլխավոր մարզիչը», - ասել է Նունուն:

Վիկտոր Ֆերնանդես. « «Վալենսիան» անկասկած անակնկալ էր բոլորիս համար»
Վիկտոր Fernandez, Deportivo.
«Դեպորտիվոյի» գլխավոր մարզիչը՝ Վիկտոր Ֆերնանդեսը ընդունում է, որ իրենց մրցակիցը անկասկած անակնկալի բերեց բոլոր թիմերին:

«Այո «Վալենսիան» անկասկած անակնկալ էր բոլորիս համար: Յուրաքանյուր խաղում նրանք ձգտում են հասնել անպարտելիության, ինչի պատճառով այս մրցաշրջանում նրանց դեռևս հաջողվում է վերադառնալ նախկինին: Թև նրանք համարվում են անհաղթ, այնուամենայնիվ նրանք ունեն իրենց թույլ կողմը, ես դրանում համոզված եմ, - այսքանով ավարտել է իսպանացի մարզիչը:
- Հաղորդում է InsideSpanishFootball-ը:

ՆՈՒՆՈՒՅԻ ՈՒ ՖԵՐՆԱՆԴԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՆԵՐԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

четверг, 16 октября 2014 г.

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն մամուլի ասուլիսում խոսել է հարձակվող Ալվարո Նեգրեդոյի,ինչպես նաև հարազատ երկրի, Պորտուգալիայի ազգային հավաքականի մասին:
«Վալենսիայի» մարզչին դուր է եկել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդույի խաղը, Դանիայի հետ Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղում:

«Ես չեմ կարծում, որ Պորտուգալիայում մեկ այլ Կրիշտիանու կարող է հայտնվել:
«Կրիշտիանուն գոլերի կատարյալ մեքենա է, ով անկրկնելի է հավաքականում:
Սա դարձյալ ցույց է տալիս, որ Մեսսին և Ռոնալդուն կարող են համեմատվել», - ասել է պորտուգալացի մասնագետը:

Մամլո ասուլիսում, «Վալենսիայի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ հարձակվող Ալվարո Նեգրեդոն չի մեկնի Լա Կորունիա:

«Ալվարոն լիարժեք պատրաստ է մեզ միանալու համար, սակայն նա չի մեկնի Լա Կորունիա, դա թիմի որոշումն է:
Դեռ պարզ չէ հայտացուցակում ներառված ֆուտբոլիստների անունները: Ղեկավարությունը մտադրված է Նեգրեդոյի դեբյուտը նշել Մեստալյայում «Էլչեյի» հետ խաղի ժամանակ»:
- Տեղեկացնում է AS.com-ը:

ՆՈՒՆՈՒ. ԿՐԻՇՏԻԱՆՈՒՆ ԳՈԼԵՐԻ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԵՔԵՆԱ Է, ՈՎ ԱՆԿՐԿՆԵԼԻ Է ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

воскресенье, 12 октября 2014 г.

Photo: Խոսե Անտոնիո Sanz
«Վալենսիայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Աուգուստոն VCFplay-ին տված զրույցում կիսվել է իր տպավարություններով, ինչպես նաև պատմել իր և գլխավոր մարզչի հարաբերությունների մասին:

«Լավ հարաբերությունների մեջ եմ գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտոյի հետ:
Այս վերջին շրջանում Նունուն օգնեց ինձ տեղափոխվել «Վալենսիա»:
Նա ինձ օգնում է խաղում և խաղից դուրս, ինչի համար շնորհակալ եմ նրան, ասել է Ֆիլիպե Աուգոստո Կարվալյոն, ով չի մոռանում նշել նաև հայրենակից Դիեգո Ալվեսի աջակցությունը իր նկատմամբ»:
- Ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն:

ՖԻԼԻՊԵ ԱՈՒԳՈՒՍՏՈ. ՆՈՒՆՈՒՆ ԻՆՁ ՕԳՆՈՒՄ Է ԽԱՂՈՒՄ ԵՎ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

вторник, 7 октября 2014 г.

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն ստացել է սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակը, հաղորդում է պրիմերայի կայքը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում, պորտուգալացու գլխավորությամբ, թիմը դեռ պարտույթուն չի կրել և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Նույն ընթացքում պարզ է դարձել նաև սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը, որին արժանացել է «Սելտայի» հարձակվող Նոլիտոն:

Radiografía Nuno - Premio BBVA

ՆՈՒՆՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉ

пятница, 26 сентября 2014 г.

«Վալենսիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն իր հետընտրական խաղի մամուլի ասուլիսում, խոսեց «Կորդոբայի» նկատմամբ հաղթանակի մասին և մյուս մրցակիցների մասին:
«Լավ է, որ մենք գտնվում ենք առաջին հորիզոնականում, բայց մրցաշրջանը նոր է սկսվել և ընթացքում ամեն ինչ կարող է պատահել: Հրաշալի է, որ երկրպագուները կարողանում են վայելել մեր խաղը և մենք մտածում ենք բարելավել խաղային որակները, ձգտում ենք հասնել լավագույնին: Հպարտ եմ այն ամենի համար, թե ինչ ենք արել մինչ այս պահը, բայց միայն մենք չենք լավագույնը աղյուսակում, մեզ հետ մրցակցում են իսպանիայում աստղավոր ակումբները:
Կարևորն այն է, որ երկրպագուները հասկանում են, որ նրանք ունեն մի թիմ, որը խաղում է նրանց նպատակների և ուրախության համար: «Կորդոբան» նույնպես ձգտում էր հասնել հաղթանակի, սակայն մրցակցին խոշոր հաշվով հաղթելը մեր պարտականությունն է: Շատերը կցանկանան լինել այնպես, ինչպես մեր երիտասարդներն են «Վալենսիայում»»: 
- Պորտուգալացու խոսքերն է համարոտ ներկայացնում «չղջիկների» պաշտոնական կայքը:

ՆՈՒՆՈՒ. ՄԻԱՅՆ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ

воскресенье, 14 сентября 2014 г.

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Ալվարո Նեգրեդոն կմիանա թիմին ավելի շուտ, քան սպասվում էր, սակայն «Էսպանյոլի» հետ խաղում, նրա բացակայության դեպքում պորտուգալացի մարզիչը վստահ է, որ նրանց կհաջողվի վաստակել երեք միավոր, կատալոնական ակումբի հետ խաղում:

«Երբ ես դուրս եկա վերջին տրանսֆերի հայտարարությանը, ես համոզված էի, որ դա տեղի կունենա: Նախապես տեղյակ էի բանակցությունների մասին և գիտեի, որ գործարքի ընթացքում եղել են լարված պահեր, բայց առայժմ, որն է առավել կարևորը, որ նա մեզ հետ է: Ես տեսնում եմ, որ նա պատրաստվում է մեզ հետ անդամակցել և այն կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան մենք կարծում էինք»:

Նունուն քննարկել է նաև իրեց մոտեցումները այսօր կայանալիք «Էսպանյոլի» հետ խաղում:
«Նրանք շատ ագրեսիվ թիմ են և ունեն բարձորակ խաղացողներ: «Էսպանյոլն» ունի մեծ դարպասապահ և լավ պաշտպանություն... դա դյուրին չի լինի: Հտևելով «Էսպանյոլի» վերջին խաղերին, հասկացա, որ նրանք սեխմված են պաշտպանության վրա և իրենց խաղը ստանում են ագրեսիվությամբ»:

ՆՈՒՆՈՒ. ՆԵԳՐԵԴՈՆ ՄԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԻ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ, ՔԱՆ ՄԵՆՔ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆՔ

пятница, 5 сентября 2014 г.



Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել եվրոպական մարզիչների ամենամյա հավաքը:
Եւրոպական ակումբների 15 մարզիչներ ներկայացել են ՈւԵՖԱ-ին, որոնց թվում ներկա է գտնվել նաև «Վալենսիայի» պորտուգալացի մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն:
Հավաքի ընթացքում մարզիչները քննարկել են ֆուտբոլային տեխնիկական և մարտավարական փոփոխությունները:
- Տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Nuno amb l’elit europea

ՆՈՒՆՈՒՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ

суббота, 30 августа 2014 г.

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտոն կարծում է, որ անկախ նրանից, թե ինչպես էր խաղում «Մալագան», իր թիմը եղել է առավել ամբողջական, ողջ հանդիպման ընթացքում:
- Ասել է պորտուգալացի մասնագետը մամուլի ասուլիսում:
«Առաջին կեսից մեր մրցակիցը խաղում էր տասը ֆուտբոլիստներով, սակայն վստահ եմ, որ ողջ հանդիպման ընթացքում, իմ թիմը եղել է առավել ամբողջական: Նույնիսկ այն ժամանակ երբ մենք խաղում էինք տասը ֆուտբոլիստների դեմ, մեր խաղը նույնպես ոչնչով չտարբերվեց, պահպանելով հավասարակշռությունը մրցակցի նկատմամբ, ստացանք ավելի լուջ պահեր, քան ստեղծում էինք առաջին րոպեներին: Արդյունքը կապ չունի մրցավարական անձնակազմի հետ:
Խաղադաշտում «Մալագան» նույնպես ստեղծեց խնդիրներ մեզ համար: Նրանք ստեղծում էին հարվածային պահեր, ինչի շնորհիվ ունեցան մի քանի գոլային դրվագներ, սակայն մենք ցուցադրեցինք մի խաղ, որտեղ մենք էինք հաղթողը:
Չեմ կարող կանխել մրցավարի որոշումները, բայց հասկանում եմ Խավի Գարսիային, նրա աշխատանքը խաղադաշտում նպատակին հասնելն էր:
- Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

ՆՈՒՆՈՒ. ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

среда, 13 августа 2014 г.

Մանչեսթեր Յունայթեդ - Վալենսիա ընկերական խաղից հետո, «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն մեկնաբանել է խաղի լավ ու վատ կողմերը:
«Խաղը բավականի դիտարժան ու հետաքրքիր ստացվեց: Մի քանի անհաջող խաղերից հետո կարողացանք վերջին երկու խաղերում փլուզել հակառակորդի մարտական տեսքը, սակայն մենք ուրախ չենք, քանի որ արդյունքն այն չեր ինչը, որ մենք ակնկալում էինք: Բացի այդ լավ գիտեինք, որ մյուս կողմը ձկտում է անընդատ հարձակվել:
Մենք ուզում ենք ցուցադրել նույն տիպի խաղ, մենք համոզված ենք, որ սա է ճանապարհը, հասկանալով, որ այս խաղում «Վալենսիան» չուներ հաջողություն, բայց սա դեռ ընկերական էր, կանխատեսում եմ, որ օգօստոսի 23-ին հաջողությունը մեզ հետ է լինելու»:

ՆՈՒՆՈՒ. ՄԵՆՔ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆՔ, ՈՐ ՍԱ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ

понедельник, 4 августа 2014 г.

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն «Բենֆիկայի» դեմ փայլուն հաղթանակից հետո, ներկայացել է Էմիրայթսի գավաթի մամուլի ասուլիսին:
«Ես կարծում եմ, որ արժանի հաղթանակ տարանք Լոնդոնում:
Մեր քրտնաջան աշխատանքը ցույց տալու լավագույն ժամանակներից մեկն էր և մենք կարողացանք ցուցադրել դա, ինչի համար ուրախ ենք լավ աշխատանքի համար:»
Համոզված եմ, որ օգոստոսի 24-ին ավելի ուժեղ զենք կօգտագործենք խաղադաշտում:
Ցանկանում ենք, որ երկրպագուները երջանիկ լինեն, ինչի համար պետք է շարունակենք մեր հաղթարշավը նույն բնույթով:
- Տեղեկացնում է ValenciaCF.com-ը:

ՆՈՒՆՈՒ. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵՆ

суббота, 26 июля 2014 г.

Երեկ «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն ներկայացել էր Euro-American Cup-ի մամուլի ասուլիսին:
Ամերիկյան գավաթի շրջանակներում LFP համաշխարհային մարտահրավերը կլինի պերուական «Ալյանսա Լիմա» Ֆուտբոլային Ակումբը:

Նունու
«Հաճելի է խաղալ Եւրո - Ամերիկյան մրցաշարերում:
«Ալյանսա Լիման» լավ թիմ է, ամենամեծ ակումբը Պերույում: Նրանք արդեն տասը տարի մասնակցում են պաշտոնական խաղերին և առաջնություններին և դրանով ակումբը մի քիչ ավելի առաջադեմ է պերուական մնացած ակումբներից:
Մենք կփորձենք խաղը վերցնել մեզ վրա, որպես եվրոպական բարձրակարք ակումբ, քանի որ դա մեզանից կախված չէ, մենք դրանում պարտավոր ենք»:
- Ասել է «Վալենսիայի» գլխավոր մարզիչը:

«Ալյանսա Լիմայի» գլխավոր մարզիչ Ժուիլյերմո Սանժուինետին, ընդգծել է, որ իրենց համար կարևոր է անհատական խաղերում մրցել եվրոպական մեծարժեք ակումբների դեմ:
- Տեղեկացնում է ValenciaCF.com-ը:

ՆՈՒՆՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻՆ

понедельник, 14 июля 2014 г.

Առայժմ Ժերեմի Մաթյեն «Վալենսիայում» է - ընդգծել է պորտուգալացի մասնագետ Նունու Էսպիրիտո Սանտուն, ով բացատրել է Մաթյեի բացակայության մանրամասները:
«Գերմանիայում շարունակվող մարզահավաքի ընթացքում Մաթյեն ստացել էր թեթև վնասվածք, իսկ այն պաշտոնապես հրապարակելը պետք չէր, քանի որ վնասավծքը այնքանել լուրջ չէր:
Բժշկական անձնակազմի միջամտմամբ, նա իրավունք ստացավ հանգստանալու, իսկ մենք ընդունեցինք բժիշկների առաջարկը: Մենք մտածեցինք, որ դա անհրաժեշտ է հանգստի համար:
«Բայրոյիթի» հետ ընկերական խաղում կան խաղացողներ, ովքեր չեն մասնակցելու հանդիպմանը:
Չկա ոչ մի որոշում հեռացնել որևիցե մեկին, միայն մեկը Ռամին, քանի որ այն այլևս ելույթները չի շարունակի «Վալենսիայում»»:
Նոր հավանական տրանսֆերների Ռոդրիգոյի և Գոմեշի մասին, նա նշել է, որ թիմի տնորեն Ռուֆետեն և գործընկեր Այալան շարունակում են կապ հաստատել «Բենֆիկայի» ղեկավարության հետ:
- Տեղեկացնում են «Վալենսիայի» պաշտոնական կայքն ու իսպանական AS-ը:

ՆՈՒՆՈՒ ԷՍՊԻՐԻՏՈ ՍԱՆՏՈՒ. ԱՌԱՅԺՄ ՄԱԹՅԵՆ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ» Է