суббота, 30 августа 2014 г.

ՆՈՒՆՈՒ. ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտոն կարծում է, որ անկախ նրանից, թե ինչպես էր խաղում «Մալագան», իր թիմը եղել է առավել ամբողջական, ողջ հանդիպման ընթացքում:
- Ասել է պորտուգալացի մասնագետը մամուլի ասուլիսում:
«Առաջին կեսից մեր մրցակիցը խաղում էր տասը ֆուտբոլիստներով, սակայն վստահ եմ, որ ողջ հանդիպման ընթացքում, իմ թիմը եղել է առավել ամբողջական: Նույնիսկ այն ժամանակ երբ մենք խաղում էինք տասը ֆուտբոլիստների դեմ, մեր խաղը նույնպես ոչնչով չտարբերվեց, պահպանելով հավասարակշռությունը մրցակցի նկատմամբ, ստացանք ավելի լուջ պահեր, քան ստեղծում էինք առաջին րոպեներին: Արդյունքը կապ չունի մրցավարական անձնակազմի հետ:
Խաղադաշտում «Մալագան» նույնպես ստեղծեց խնդիրներ մեզ համար: Նրանք ստեղծում էին հարվածային պահեր, ինչի շնորհիվ ունեցան մի քանի գոլային դրվագներ, սակայն մենք ցուցադրեցինք մի խաղ, որտեղ մենք էինք հաղթողը:
Չեմ կարող կանխել մրցավարի որոշումները, բայց հասկանում եմ Խավի Գարսիային, նրա աշխատանքը խաղադաշտում նպատակին հասնելն էր:
- Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

0 коммент.:

Отправить комментарий