
«Պետք է շնորհավորեմ մեր մրցակցին, քանի որ Սյուդադ դե Վալենսիայում նրանք ապացուցեցին հակառակը, բայց դա դժվար է հասկանալ, թե ինչու մենք չենք հաղթել, քանի որ մենք ավելի ակտիվ էինք մրցակցից: Այժմ մենք պարզապես պետք է արագ մոռանանք այս նվազագույն պարտությունը և անցնենք առաջ:
Լևանտեն ուներ սահմանափակ քանակի պաշտպաններ և նրանք խաղի մեծ մասը նվիրեցին լավ պաշտպանվելուն, բայց ես կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի և թեկուզ մեզ մոտ չստացվեց հաղթանակը, ես դեռ շատ հպարտ եմ իմ խաղացողներով: վատագույն դեպքում, այս արդյունքը մեզ օգուտ կտա»:
Զրույցի վերջում Նունուն բացատրեց իր հիասթափությունը:
«Ես կարծում եմ, որ մրցավարը կարող էր ավելի շատ րոպե ավելացներ, հաշվի առնելով փոփոխությունները և ընդհատումները խաղի ընթացքում: Կարծում եմ, որ երեք րոպեն բավարար չէր ընդհատումները լրացնելու համար: Երբ մրցակիցը պաշտպանվում է ամբողջ թիմով, դա նշանակում է, որ նրանք փորձում են վատնել ժամանակը, հաշվի առնելով լարված դրությունը: Մրցավարը անտեսեց խաղային օրենքները», - մարզչի խոսքերն է մեջ բերում Insidespanishfootball-ը:
0 коммент.:
Отправить комментарий