
Վերջին օրերին տեղի ունեցավ աշխատակիցների վերջնական ժողովը, որը նախատեսվել էր այս դիտարժան կառույցի համար:
Չնայած Մեստալյայի ներսում վաղուց պատկերված էր չափսերով ավելի մեծ չղջիկ, սակայն այն պարզապես պատկեր է ի տարբերություն այս նոր կառույցի, որը ըստ Superdeporte-ի համարվում է աշխարհի ամենամեծ չղջիկը: Աղբյուրի համաձայն ժամանակակից տեխնոլոգիաներով նախատեսված նարնջագույն չղջիկը առավոտյան, արևային օրերին հավաքում է արևային էներգիա, իսկ գիշերային ժամերին փայլում:
Կառույցի չափսը և լույսը թույլ են տալիս տեսնել այն նույնիսկ ինքնաթիռից մի քանի կիլոմետր բարձրության վրա:
Նշվում է, որ կառույցի վերևում կարող է տեղադրվել նաև «բարի գալուս Վալենսիա» գրությունը:
0 коммент.:
Отправить комментарий