понедельник, 10 ноября 2014 г.

ՆՈՒՆՈՒ. ԳՈՀ ԵՄ ԽԱՂԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ

Վալենսիա - Ատլետիկ խաղից հետո, «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպրիտո Սանտուն ներկայացել է մամլո ասուլիսին:
Պորտուգալացին կարծում է, որ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ ոչ-ոքին լավ արդյունք էր:
Զրույցի ընթացքում մարզիչը ընդգծել է նաև, որ Մեստալյայում չափազանց շտապ պետք է փոխել խոտածածկը, քանի որ այն ազդում է իր թիմի խաղային որակների վրա:

«Մենք ոչ-ոքի ավարտեցինք բավականին մրցունակ տղաների հետ:
Այս խաղում «Ատլետիկը» մեզ չզիճեց որևէ դիրքում և թույլ չտվեցին հաղթել իրենց:
Առաջին խաղակեսում մենք ունեինք հնարավորություններ, բայց երկրորդ կեսում, արդեն անցել էինք գոլային որոնման, այնպես, որ ես պետք է շնորհավորեմ իմ խաղացողներին լավ արդյուքնի համար»:

Նունուն մտահոգված է Մեստալյայում խոտածածկի վատ որակի համար:
Մարզիչը պնդում է, որ այն պետք է փոխել, քանի որ նպաստում է խաղի որակների վրա:

«Մենք պատրաստվում ենք փոխել Մեստալյայի խոտածածկը: Ամադեո Սալվոն տեղյակ է պլանավորվածության մասին:
Ակումբը սկսելու է աշխատանքները, որպեսզի մեր խաղը բարելավենք ընդանուր առմամբ», - ասել է Նունու Սանտուն:

0 коммент.:

Отправить комментарий