пятница, 9 января 2015 г.

ՆՈՒՆՈՒ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՑՈՒՅՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԻՐԱԿԱՆ «ՍԵԼՏԱՅԻՆ»

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն, ով թիմի հետ կմեկնի Վիգո երեք միավորի համար, Վալենսիայում ներկայացել է մամլո ասուլիսին:
Պորտուգալացուն դուր է եկել մրցակցի խաղը սակայն զարմացած է ստացված արդյունքի վրա:

«Ես սիրում եմ ավարտել մրցաշարային առաջին փուլը հաղթանակով, դրա համար պետք է հաղթենք առաջիկա «Սելտայի» և «Ալմերիայի» հետ հանդիպումները:
Իրականում արդյունքները ցույց չեն տալիս իրական «Սելտային»:
Լավ ենք ուսումնասիրել մրցակցի խաղը և կարող եմ ասել, որ «Սելտան» ավելի լավ է խաղում, քան ցույց են տալիս աղյուսակում կազմված արդյունքները», - ասել է Նունուն:

0 коммент.:

Отправить комментарий