«Վալենսիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Նունու Էսպրիտո Սանտույի հետ:
«Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմը նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներում կարող է ժամանել Իսպանիա, քանի որ մասնավորապես դեկտեմբերի 1-ին պաշտոնապես պետք է լրցավի ակումբի բաժնետոմսերի 70.04 տոկոսը:
Հավանաբար թիմի գլխավոր մարզչի պայմանագրի երկարաձգումը տեղի կունենա նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսների ընթացքում:
Ավելի վաղ «Վալենսիայի» նախագահ Ամադո Սալվոն նշել էր, որ ակումբը գոհ է պորտուգալացու աշխատանքից:
«Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը Նունու Սանտուի հետ:
Նա մի մասնագետ է, ով շատ լավ աշխատանք է տանում մեր ակումբում», - մեջբերում է AS-ը:
Պայմանագրային հարցը լուծելուց հետո, թիմը կշարունակի քննարկել նոր մարզադաշտի կառուցման հարցը:
0 коммент.:
Отправить комментарий