Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է հավաքականի կազմը: Հավաքական է հրավիրվել «Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերը:
Իսպանացիները նոյեմբերի 15-ին Եվրո-2016-ի ընտրական փուլում կհյուրնկալեն Բելառուսի ազգային հավաքականին, որից հետո նոյեմբերի 18-ին Իսպանիայում ընկերական հանդիպում կանցկացնեն Գերմանիայի ընտրանու հետ:
Պորտուգալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, նույնպես հրապարակել է թիմի կազմը:
Պորտուգալացիների կազմում հրապարակվել է նաև «Վալենսիայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը, իսկ պաշտպան Ժոաո Պերեյրան չի հրավիրվել հավաքական, ինչի պատճառով բաց կթողնի առաջիկա երկու հանդիպումները:
Այսպիսով, Անդրե Գոմեշը հայտավորված է նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի հետ ֆարոյում կայանալիք հանդիպմանը, իսկ նոյեմբերի 18-ին ընկերական հանդիպում կանցկացնեն աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հետ:
Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, նույնպես պատրաստվում է առաջիկա երկու հանդիպմանը: Գերմանացիների գլխավոր մարզաիչ Յոահիմ Լյովը հրապարակել է ազգային ընտրանու հայտացուցակը նոյեմբերի 14-ին Ջիբրալթարի և ինչպես արդեն նշեցինք նոյեմբերի 18-ին Իսպանիայի ազգային հավաքականների հետ խաղերի համար:
Կազմ է հրավիրվել «Վալենսիայի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին:
0 коммент.:
Отправить комментарий