четверг, 6 ноября 2014 г.

ՎԱԼԵՆՍԻԱ - ԱՏԼԵՏԻԿ ԽԱՂԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ԴԵԼ ԿԵՐՐՈ ԳՐԱՆԴԵՆ

Իսպանացի մրցավար Կարլոս դել Կերրո Գրանդեն լինելու է Վալենսիա - Ատլետիկ հանդիպման գլխավոր մրցավարը, այս մասին հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Դել Կերրո Գրանդեն վերջին անգամ «չղջիկներին» հանդիպել է Լա Լիգայի 1-րդ տուրի Սևիլիա - Վալենսիա խաղում: Իսպանացի մրցավարը այդ խաղում դաշտից հեռացրել էր «Վալենսիայի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին, ով ստիպված եղավ թիմից բացակայել մոտ չորս հանդիպում:
Արժե նշել, որ Վալենսիա - Ատլետիկ Բիլբաո հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին, Մեստալյա մարզադաշտում:

0 коммент.:

Отправить комментарий