среда, 5 ноября 2014 г.

SUPERDEPORTE. «ՎԱԼԵՆՍԻԱՆ» ՉԻ ՄՈՌԱՆՈՒՄ ԷՆՑՈ ՊԵՐԵՍԻՆ

Պիտեր Լիմը արդեն նպատակներ է դրել, որպիսի «Վալենսիան» հաջորդ մրցաշրջանում մասնակցի Չեմպիոնների լիգային և հետևաբար պատրաստ է վերջին մի քանի տարիների ընթացքում «Վալենսիայում» համալրել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին օրինակ՝ Էնցո Պերեսն է, այնպես որ, հաշվի առնելով թիմի բարձր բյուջեն, ձմեռային շուկայում տրանսֆերային սեղանի վրա գրված է միայն արգենտինացու անունը:
Ավելի վաղ «Բենֆիկայի» նախագահ Լուիս Ֆիլիպե Վիեյրան, Պերեսի համար ցանկացել էր 30 միլիոն, սակայն գործարքի երկարաձգման պատճառով, սինգապուրցի մեծահարուստը նախատեսված բյուջեն ներդրել է Ալվարո Նեգրեդոյի համար:
Ինչպես անցյալ շաբաթ հրապարակեց  Superdeporte պարբերականը, Էնցո Պերեսի համար «Վալենսիայի» հետ պայքարի մեջ կարող է մտնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», ով նույնպես վերականգնման գործընթացում է:
Աղբյուրը հաղորդում է, որ անգլյական ակումբի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը պատրաստ է ոչ միայն մրցակցության մեջ մտնել, այլ նաև միջոցներ գտնել վալենսիացիներ Օտամենդիի և Անդրե Գոմեշի ձեռք բերման հարցում:

0 коммент.:

Отправить комментарий