воскресенье, 7 декабря 2014 г.

ՆՈՒՆՈՒ. ՊԵՐԵՅՐԱՆ ԱՐԺԱՆԻ Է «ԲԱՐՍԱՅՈՒՄ» ՀԱՅՏՆՎԵԼՈՒՆ

«Ժոաո Պերեյրան տեղ չունի մեր կազմում, սակայն վստահ եմ, որ նա արժանի է «Բարսայում» հայտնվելու համար», - ասել է Նունու Սանտուն մամլո ասուլիսի ժամանակ:

«Ժոաոն մասնակցել է վերջին մարզմանը խաղից առաջ, բայց նա հայտավորված չէ թիմի կազմում: Նա չի կորցրել իր ժպիտը, քանի որ մենք վստահ ենք, որ Պերեյրան պրոֆեսիոնալ է, իր խաղային դիրքում:
Ես ունեմ լիարժեք խաղային պատկերացում և կրկնում եմ, որ աջ պաշտպանի դիրքում ունեմ Բարագան և Կանսելո: Ցանկանում եմ, որ «Վալենսիան» յուրաքանչյուր դիրքում ստեղծի տաղանդավոր երիտասարդներ: Պետք է լուրջ տրամադրվենք այս հանդիպմանը և մտածենք միայն հաղթանակի մասին: Մենք գտնվում ենք ամենալարված դիրքում, սակայն պետք է մտածենք, որ ամեն ինչ դեռ առջևում է»:

0 коммент.:

Отправить комментарий