понедельник, 15 декабря 2014 г.

ՆՈՒՆՈՒ. ՈՒՆԵՆՔ ՄԵԾ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԵՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ

Nuno Espirito Santo, Valencia CF
Նունու Էսպիրիտո Սանտուն գոհ է «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակից, բայց կա մի մեծ հարցական իսպանական պրիմերայում - «հետևելով, թե ինչ խաղով են դիրքերը զբաղեցնում վերևում գտնվող մրցակիցները կարող եմ ասել, որ այս պահին ունենք մեծ առավելություն մեր մրցակիցներից», - պարզաբանել է «Վալենսիայի» գլխավոր մարզիչը:

«Մենք ցույց տվեցինք մեր լավագույն խաղը վերջին չորս հանդիպումների ընթացքում:
Դանին մնում է շատ կարևոր խաղացող մեզ համար, բայց մենք պետք է փորձենք այլ լուծումներ մեր թիմի համար», - ասել է Նունուն:

« «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում Դանիել Պարեխոյի փոխարեն կարող եմ խաղադաշտ դուրս բերել մեկ այլ խաղացողի, Բրունո Սուկուլինիին կամ Ֆիլիպե Աուգուստոյին: Կարևորն այն է, որ իմ թիմը արժանի գովերքներ ստանալու:
Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է ակումբային աշխատանքը և յուրաքանչյուր պահին փորձում ենք վաստակել մեր նպատակները:
Վերջին խաղում ևս տեղի ունեցավ ոչ ճիշտ որոշում հանդիպման գլխավոր մրցավարի կողմից: Ես չեմ պատրաստվում բողոքարկել կիսապաշտպան Անդրե Գոմեշին խաղադաշտից հեռացնելու համար, պարզապես ցանկանում եմ, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն:»

0 коммент.:

Отправить комментарий