суббота, 18 октября 2014 г.

ՆՈՒՆՈՒՅԻ ՈՒ ՖԵՐՆԱՆԴԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՆԵՐԸ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Այսօր «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն և «Դեպորտիվոյի» գլխավոր մարզիչ Վիկտոր Ֆերնանդեսը իրենց նախախաղյա մամլո ասուլիսներում շփվել են լրագրողների հետ, խոսել առաջիկա հանդիպման մասին և բացատրել մրցակիցների լավ ու վատ կողմերը:

Նունու Էսպրիտո. «Այս անգամ մրցակիցը կլինի ավելի համառ, քան մենք տեսել ենք»
Նունո ակնկալում դժվարին հանդիպում է Riazor այս կիրակի, սակայն ձգտում է Valencia վերցնել միավոր. (Պատկեր միջոցով: valenciacf.com)
«Վալենսիայի» գլխավոր մարզիչը «Դեպորտիվո Լա Կորունյայում» ունի շատ ընկերներ, քանի որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում կրել է նաև «Դեպորտիվոյի» մարզաշապիկը:
Նունուն նշել է, որ այս խաղում նրանցից սպասում է ավելի համառ խաղ, քան երբևիցե տեսել է:

« «Դեպորտիվոն» հատուկ ակումբ է ինձ համար, քանի որ այնտեղ եմ անցկացրել կյանքիս լավագույն տարիները: Եթե լրջորեն ուսումնասիրեք մեր մրցակցին, ապա կհասկանաք նրանց լրջությունը: Այս անգամ մրցակիցը կլինի ավելի համառ, քան մենք տեսել ենք: Չգիտեմ թե նրանք ինչպիսի ոքևորությամբ են խաղադաշտ դուրս գալու, սակայն մենք չենք պատրաստվում կանգնել:
Պետք է հարգեմ նրանց գլխավոր մարզչին, քանի որ տարիներ առաջ նա էր իմ գլխավոր մարզիչը», - ասել է Նունուն:

Վիկտոր Ֆերնանդես. « «Վալենսիան» անկասկած անակնկալ էր բոլորիս համար»
Վիկտոր Fernandez, Deportivo.
«Դեպորտիվոյի» գլխավոր մարզիչը՝ Վիկտոր Ֆերնանդեսը ընդունում է, որ իրենց մրցակիցը անկասկած անակնկալի բերեց բոլոր թիմերին:

«Այո «Վալենսիան» անկասկած անակնկալ էր բոլորիս համար: Յուրաքանյուր խաղում նրանք ձգտում են հասնել անպարտելիության, ինչի պատճառով այս մրցաշրջանում նրանց դեռևս հաջողվում է վերադառնալ նախկինին: Թև նրանք համարվում են անհաղթ, այնուամենայնիվ նրանք ունեն իրենց թույլ կողմը, ես դրանում համոզված եմ, - այսքանով ավարտել է իսպանացի մարզիչը:
- Հաղորդում է InsideSpanishFootball-ը:

0 коммент.:

Отправить комментарий