Իսպանացի հարձակվողը նշել է, որ ցանկանում է դառնալ գոլի հեղինակ, սակայն այդ գոլը չտոնելու իր պարտականությունն ունի:
« «Սևիլիան» մեծ թիմ է: Մենք նրանց հետ պայքարում ենք Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Մեզ հատուկ խաղ է սպասվում, քանի որ վերջին տարիներին երկու ակումբների միջև ավելացել է մրցակցությունը, իսկ մենք պետք է կենտրոնանանք երեք միավորի վրա:
Իմանալով, որ ներկայումս «Սևիլիան» գլխավորում է Ունայ էմերին, ես չեմ կարծում, որ նրանց հաղթելը հեշտ կլինի, առավել ևս այն դեպքում, երբ նրանց շարքերն է համալրում Կարլոս Բական: Պետք է շրջանցենք «Սևիլիային» և «Ատլետիկոյին», որոնց դիրքերը գտնվում են մեր մոտակայքում: «Վալենսիա», «Ատլետիկո» «Սևիլիա» և «Վիլյառեալ»: Կարծում եմ, որ հիանալի կլինի ձեռք բերել Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, այսքան բարդ մրցակիցների մեջ: Ինձ համար «Վալենսիան» և «Սևիլիան» համարվում են լավագույններից մեկը Իսպանիայում, ովքեր փորձում են, որքան հնարավոր է մոտ գտնվել «Ռեալի» և «Բարսելոնայի» շարքերին: «Սևիլիայի» հետ խաղալու ենք հաղթանակի համար: Բավականին ուրախ կլինեմ, եթե հաջողվի ինձ կրկին դառնալ գոլի հեղինակ, բայց այդ գոլը չտոնելու իմ պարտականությունն ունեմ», - Հարցազրույցի մասին որոշ տվյալներ, ավելի մանրամասն տեղեկացնում է AS-ը:
0 коммент.:
Отправить комментарий