воскресенье, 2 ноября 2014 г.

ՆԵԳՐԵԴՈ. ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍԵԼ ԵՄ ԶՐՈՅԻՑ


«Վալենսիայում» հարձակվող Ալվարո Նեգրեդոյի տեղը հիմնական կազմում հարցականի տակ է, բայց իսպանացին կարծում է, որ դեռ շուտ է մտածել հիմնական կազմում հայտնվելու մասին, գիտակցելով, որ ամեն ինչ սկսել է զրոյից, իսպանական Marca.com-ի թղտակցի հետ հարցազրույցում ասել է Ալվարո Նեգրեդոն:

Ձեր ստացած վնասվածքից հետո դուք ստիպված եղաք անցկացնլու երեք վատագույն ամիսներ, արդյոք ձեզ ծանոթ չէր այս վնասվածքը, թե՞ ֆուտբոլում հաճախ է տեղի ունենում:
«Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, բայց ես երբեք նման երկար ու ծանր վնասվածք չէի ստացել, սակայն ես կրկին ինձ զգացի շատ ուրախ, հատկապես երբ տեսա մարդկանց ու երկրպագուների ջերմ ընդունելությունը: «Էլչեյի» հետ խաղից հետո ամեն ինչ սկսել եմ զրոյից»:

Մինչ դուք ապաքինվում էիք, «Վալենսիայում» ձեր պակասը աննկատ դարձրեցին երիտասարդներ Ռոդրիգոն և Ալկասերը, ի՞նչով կկիսվեք նրանց մասին:
«Ես ուրախ եմ նրանց համար, քանի որ նրանք արդեն լուրջ աշխատանք են տանում այս ակումբում: Նրանք պետք է գնան արժանիքներով, քանի որ երիտասարդության համար նրանք դրել են նոր սկիզբ: Կարևորն այն է, որ նրանք դեռ երիտասարդներ են, օժտված բացառիկ հատկանիշներով, ինչը հնարավորություն է տալիս կյանքում ամեն բանում կողմնորոշվելու:

Դուք հիշու՞մ եք ձեր պոկերը Սևիլիա - Վալենսիա խաղում, երբ երկու տարի առաջ դուք զրկեցիք «Վալենսիային» Չեմպիոնների Լիգայի հնարավորությունից:
«Այդ հարցը հաճախ ինձ տալիս են նույնիսկ ընկերներս, բայց կրկնում եմ, իմ նպատակն է ձեռք մեկնել այն թիմին, որտեղ խաղում եմ ես», - ամբողջական տարբերակով, Նեգրեդոյի խոսքերն է մեջ բերում Marca պարբերականը:

0 коммент.:

Отправить комментарий