среда, 3 сентября 2014 г.

ՆԵԳՐԵԴՈՆ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Երեկ մոտ 14.000 երկրպագուներ Մեստալյայում ներկա գտնվեցին նորեկ Ալվարո Նեգրեդոյի պայմանագրային արարողությանը:
Նեգրեդոյին Մեստալյա ուղղեկցեց նախագահ Ամադո Սալվո Լիլյոն, ով առաջինը ներկայացավ երկրպագուներին:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալվարո Նեգրեդոյին, հրավերն ընդունելու համարը:
Նա հավատաց մեզ, մեր անձնակազմին և այժմ այստեղ է, շնորհիվ իր ընտանիքին, ովքեր շատ բան արեցին փոխանցումը չերկարաձգելու համար: Հատուկ շնորհակալություն նաև գործընկեր և սեփականատեր Պիտեր Լիմին, ով մեզ հետ կիսեց իր երազանքները: Շնորհակալություն ակումբի աշխատակիցներին, ինչպես նաև գործընկերներ Ռուֆետեյին, Այալային, Ջոհան Սալվանսին և նրա թիմին:
Նրանց հաջողվել է ինչ-որ բան անել այս ակումբի պատմության համար, երեք ամսվա ընթացքում կազմելով 31 գործարքներ արդար աշխատանքի համար և դրանով է, որ մենք ունենք մի թիմ, որը այսօր այստեղ է 14.000 երկրպագուների կողքին: Բարի գալուս լավագույն ակումբներից մեկը աշխարհում Ալվարո: Թող որ դուք շատ հաջողություններ ձեռք բերեք այս ակումբում, մենք ցանկանում ենք ձեզ միայն լավը»:

Այնուհետև երկրպագուներին ներկայացավ Ալվարո Նեգրեդոն:
«Շնորհակալություն ընդունելության համար, քանի որ բավականին հաճելի է լինել այստեղ:
Համոզված եմ, որ ակումբի աշխատակիցները և համագործակիցները կանեն մեծ գործեր «Վալենսիայում»:
Այս թիմը արժանի է վերադառնալու և հասնելու մեծ նպատակների: Սրտանց շնորհակալություն ջերմ ընդունելության համար»«Amunt Valencia» - այս խոսքով է Նեգրեդոն ավարտել հայտարարությունը:

0 коммент.:

Отправить комментарий