суббота, 11 октября 2014 г.

ԱԼԿԱՍԵՐ. ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԴԱՏԵԼ ԿԱՍԻԼՅԱՍԻՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԽԱՂՈՎ

Սլովակիա - Իսպանիա խաղից հետո «Վալենսիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Պակո Ալկասերին դուր չի եկել այն փաստը, երբ լրագրողները խոսել են դարպասապահ Իկեր Կասիլյասի անհաջողությունների մասին:
Այս խաղից հետո «Վալենսիայի» և Իսպանիայի հավաքականի 9 համարը գտվում է հիասթափված վիճակում, ասել է ֆուտբոլիստը:

«Մի կողմից ես շատ ուրախ եմ, քանի որ ամեն խաղում միշտ փորձում եմ դառնալ գոլի հեղինակ և այս խաղում դա ինձ մոտ ևս ստացվեց, բայց մյուս կողմից չեմ կարող ուրախ լինել, քանի որ մենք կորցրեցինք երեք միավորը»:

Այն հստակ ուղերձը, որն ունի Ալկասերը պետք է շարժվել առաջ, հանուն երեք միավորի և մոռանալ այն ամենը, ինչը, որ եղավ Սլովակիայում:

«Կարևոր չէ, թե ինչ եղավ Սլովակիայում, կարևորն այն է, որ ունենանք հաղթողի հոգեբանությունը, ամեն գնով հաղթանակին հասնելու համար:
Մենք ուրախ չէինք, քանի որ մենք ստեղծեցինք լավ հնարավորություններ, սակայն ստեղծածին հասնել չստացվեց»:

Իկեր Կասիլյասը նույնպես եղել է մամլո ասուլիսի ուշադրության կենտրոնում, մասամբ Սլովակիայից կրաց պարտությունից հետո, բայց Ալկասերը պնդում է, որ դարպասապահի նկատմամբ պետք է համապատասխան հարգանք:

«Նա մի մեծ օրինակ է ծառայում մեզ համար: Չենք կարող դատել Կասիլյասին ընդամենը մեկ խաղով», ասել է Պակո Ալկասերը:

Ավելացնենք, որ Ալկասերի հետ մամուլի ասուլիս է ներկայացել նաև Սեսար Ասպիլիկուետան:
- Տեղեկացնում է InsideSpanishFootball-ը:

0 коммент.:

Отправить комментарий