понедельник, 13 октября 2014 г.

ՊԱԿՈՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԳՈԼԵՐԻ ՑԱՆԿԸ ՝ Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՎԻԼՅԱՅԻ, ՌԱՈՒԼԻ ԵՎ ՏՈՐՐԵՍԻ

Պակո Ալկասերը, ով հավաքականում ունի չորս խաղ իր հաշվին, ըստ իսպանական Marca պարբերականի անցկացրած չորս խաղերում գտնվել է առավել արցունավետ ՝ ի տարբերություն Դավիդ Վիլյայի, Ռաուլի և Ֆերնանդո Տորրեսի:

Սեպտեմբերի սկզբին, Փարիզում կայացած Ֆրանսիայի ընտրանու հետ ընկերական խաղում Պակոն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի հավաքականի կազմում, որից հետո հարձակվողը մասնակցեց Վալենսիայում կայացած Մակեդոնիայի հետ հաղթական խաղին, դառնալով մեկ գոլի հեղինակ:
5-1 հաշվով հաղթանակը հետևեց Սլովակիայի ազգային հավաքականի հետ խաղում, որտեղ Ալկասերը ևս դարցավ գոլի հեղինակ, սակայն իսպանացիների անփույթ խաղի արդյունքում սլովակներին հաջողվեց խաղը հաղթանակով ավարտել:
Իսկ երեկ կայացած կիրակնորյա խաղում Պակոն ձևակերպեց իր երրորդ գոլը ազգային հավաքականի կազմում:

Դավիդ Վիլյան, ներկայիս ողջ Իսպանիայի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, ում պաշտոնական մրցաշարերում հաջողվել է դառնալ երեք գոլի հեղինակ առաջին հինգ խաղերում, իսկ Ռաուլին և Տորրեսին տրվել է տասներեք պաշտոնական հանդիպում, առաջին երեք նպատակները ձեռք բերելու համար:

0 коммент.:

Отправить комментарий