суббота, 6 сентября 2014 г.

«ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ավարտելով ամառային տրանսֆերը, իսպանական Blanquinegres-ը վերանայել է վալենսիացիների վերջին ձեռքբերումը տրանսֆերային շուկայում:
Փոխանցումների ընթացքում «չղջիկները» վաճառեցին մոտ վեց ֆուտբոլիստներ, որոնցից ստացած գումարները օգնեցին ղեկավարությանը վարձակալել մի քանի կարևորագույն ֆուտբոլիստներ այս մրցաշրջանի ընթացքում: Ակումբը պլանավորել է մրցաշրջանի վերջում ձեռք բերել վարձակալած ֆուտբոլիստներին, որպես օրինակ՝ Ալվարո Նեգրեդոն, ով «Մանչեսթեր Սիթիյում» գնահատվում է 30 մլն դոլար, լավագույն խաղի դեպքում թիմը կգնի հարձակվողի տրանսֆերը:

Անդրե Գոմեշ - 15 մլն եվրո. Այս տրանսֆերային շուկայի առաջին ձեռքբերումը «Բենֆիկայից»:

Ռոդրիգո - 30 մլն եվրո. Նրա տրանսֆերային իրավունքի մի մասը դեռ պատկանում է «Բենֆիկային»: Խաղացողի հրաժարագնի ամբողջ մասը պատկանում է սեփականատեր Պիտեր Լիմին: Նրա տեղափոխությունը «Վալենսիա», եղավ խաղընկեր Անդրե Գոմեշից փոխանցումից օրեր անց:

Մուստաֆի - 8 մլն եվրո. Մուստաֆին փայլեց աշխարհի առաջնությունում: Պաշտպանը «Վալենսիա» տեղափոխվեց իտալական «Սամպդորիայից»:

Դե Պաուլ - 5 մլն եվրո. Երիտասարդ արգենտինացին «Վալենսիա» տեղափոխվեց «Ռասինգից»:

Օրբան - 3.5 մլն եվրո. Լուկաս Օրբանը համարվում է «Վալենսիայի» վերջին տրանսֆերներից մեկը: Պաշտպանը «Վալենսիային» միացավ ֆրանսիական «Բորդոյից»:

Յոել«Սելտայի» և «Վալենսիայի» կարճատև բանակցություններից հետո, դարպասապահը տեղափոխվեց «Վալենսիա» վարձավճարի դիմաց: Նրա գնման տարբերակը կարող է լինել մրցաշրջանի վերջնամասերում:

Աուգուստո - Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, բրազիլացին «չղջիկների» թիմում է խաղում վարձակալական հիմունքներով, սակայն նրա մասին, ղեկավարությունը ոչ մի աղմուկ չի բարձրացնում:

Սուկուլինի - Բրունո Սուկուլինին «Վալենսիային» է տրամադրվել վարձավճարի դիմաց:

Կոնսելո - Պիտեր Լիմը «Բենֆիկային» տրամադրել է բավարար գումար, պորտուգալացուն մեկ մրցաշրջան իր թիմում տեսնելու համար:

Նեգրեդո - Վալենսիացիների «Bomba»-ն վարձակալվել է տրանսֆերային պատուհանի փակման վերջին ժամերի ընթացքում: Իսպանացու պարտադիր գնման մեթոդը կգործածվի մրցաշրջանի վերջում: Ներկայումս Նեգրեդոյի հրաժարագինը կազմում է 30 մլն դոլար:

Օտամենդի - Նիկոլասը դեռևս համարվում է պաշտպանական գծում «Վալենսիայի» լավագույն ձեռքբերումներից մեկը: Ակումբը նրա համար վճառեց 12 մլն եվրո:

0 коммент.:

Отправить комментарий