среда, 12 февраля 2014 г.

«ՉՂՋԻԿՆԵՐԻ» ՆԱԽԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ, ԴԵՄ Է ԵՂԵԼ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ՈՐՈՇՄԱՆԸ

«Վալենսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Սերխիո Կանալեսի ընկերուհին Քրիստինա Ջունտոն խոստովանել է, որ նա դեմ է եղել այն որոշմանը, ըստ որի Կանալեսը ցանկացել է հեռանալ «Վալենսիայից»:
«Ես դեմ էի, երբ նա ասաց, որ ցանկանում է տեղափոխվել Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբը:
Բնականաբար իմ դեմ լինելու հիմնական պատճառը ստիպված հարազատներիս լքելն էր և ուրիշ քաղաքում բնակվելը, սակայն հիմա ես  Սերխիոյի հետ միասին եմ և շատ լավ եմ զգում այս քաղաքում»:
- Իր խոսքն այսքանով է ավարտել Քրիստինա Ջունտոն:

0 коммент.:

Отправить комментарий