Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Վալենսիան» 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Լուդոգորեցի» նկատմամբ:
Հանդիպման արդեն 5-րդ րոպեին «չղջիկներին» առաջ մղեց Անտոնիո Բարագանը: 24-րդ րոպեին Սեյդու Կեյտան կարմիր քարտ ստացավ, իսկ «Վալենսիայի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց տուգանային, որը չկարողացավ հստակ իրացնել Ռոման Բեզյակը: Նախքան ընդմիջման գնալը` 33-րդ րոպեին, Ֆեդերիկո Կարդաբիան կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ 59-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆիլիպ Սենդերոսը: Նշենք նաև, որ 79-րդ րոպեին տանտերերը ևս մնացին 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Ժունինյո Կիշադան:
0 коммент.:
Отправить комментарий