Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Վալենսիան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Վիլյառեալին»: Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Խավի Ֆուեգոն, իսկ «Վիլյառեալը» խաղի վերջնամասում պատասխանեց մեքսիակցի հարձակվող Ջովանի դոս Սանթոսի դիպուկ հարվածով:
Այս հաղթանակից հետո վալենսիացիները 39 միավորով բարձրացան 8-րդ տեղ: «Վիլյառեալն» ունի 45 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը:
0 коммент.:
Отправить комментарий