
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Խուան Անտոնիո Պիցցին, հրապարակեց ցանկը 19 խաղացողների:
Այսօր կրկին մարզաբազայում նախավարժանքներ կատարելուց հետո, թիմը կպադրաստվի Եւրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ փուլի Վալենսիա - Սևիլիա պատասխան հանդիպմանը:
Դարպասապահ Դիեգո Ալվեսը մարզումներից հետո, նույնպես ընդգրկվել է 19 խաղացողների ցանկում, սակայն բրազիլացու մասնակցությունը մեկնարկի առաջին րոպեներից, հարցականի տակ է, Պակո Ալքասերը նույնպես:
Դարպասապահներ: Գուաիտա, Ալվես.
Պաշտպաններ: Ժոաո, Բարագան, Մաթյե, Կոշտա, Բերնատ, Գայա.
Կիսապաշտպաններ: Ֆուեգո, Կեյտա, Միչել, Պարեխո, Ռոբերտ, Ֆեդե, Պյատի, Ֆեգուլի.
Հարձակվողներ: Վարգաս, Ժոնաս, Պակո.
Վալենսիա - Սևիլիա խաղը կսպասարկեն սերբ մրցավարները` Միլորադ Մաժիչի գլխավորությամբ:
Նրան կօգնեն Միլովան Ռիստիչը և Դալիբոր Ջուրջեվիչը:
Մարցավարների լրացուցիչ օգնականները կլինեն Դանիլո Գրուիչը և Դեյան Ֆիլիպովիչը:
- Մրցավարական անձնակազմը հանդես է գալու ՈւԵՖԱ-ի հովանավորության ներքո:
0 коммент.:
Отправить комментарий