четверг, 10 апреля 2014 г.

ՎԱԼԵՆՍԻԱ - ԲԱԶԵԼ.5-0. ՄԵՍՏԱԼՅԱՆ ԹՆԴՈՒՄ Է, «ՉՂՋԻԿՆԵՐԸ» ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ


Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի Վալենսիա - Բազել դիմակայությունն անչափ դիտարժան և գոլառատ ստացվեց: Առաջին խաղում պարտվելով 0:3 հաշվով` «չղջիկները» սեփական խաղադաշտում` Մեստալյայում, առավելության հասան 5:0 հաշվով և դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:
Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Պակո Ալքասերը, չորս րոպե անց Վարգասը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: 70-րդ րոպեին Պակոն խփեց այս խաղում իր երկրորդ գոլը:
Հանդիպման հիմնական ժամանակահատվածն ավարտվեց 3:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակահատվածում «Վալենսիան» խփեց ևս երկու գոլ. նախ 113-րդ րոպեին Պակո Ալքասերը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ապա 118-րդ րոպեին Բերնատը ձևակերպեց վերջնական հաշիվը:

0 коммент.:

Отправить комментарий