вторник, 8 апреля 2014 г.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԻԿՈՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ «ՎԱԼԵՆՍԻԱ.Բ»-ն

Ինչպես նշված է «Վալենսիայի» թվիթերյան էջում, «Վալենսիա.Բ»-ի - «ՖԱ Մեստալյայի» գլխավոր մարզիչ Նիկո Էստևեզը այսօր պաշտոնական հայտարարությամբ լքել է թիմում գլխավոր մարզչի պաշտոնը:
Ակումբի երիտասարդական հավաքականը գլխավորելու է «Վալենսիայի» նախկին լեգենդ Քուրրո Տորրեսը:
Ավելի վաղ հայտնում էին, որ «Վալենսիա.Բ»-ն քննարկումներից հետո կրկին փորձել է երկարաձքել պայմանագիրը մարզչի հետ, սակայն Նիկոն մերժել է առաջարկը:
Արժե նշել, որ «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մրիոսլավ Ջուկիչի հրաժարականից հետո, «չղջիկները» երկու հանդիպում անցկացրել են Նիկո Էստևեզի ձեռնարկությամբ:

Պաշտոնական հայտարարություն ակումբի նախագահից
«Քուրրո Տորրեսը գլխավորելու է «ՖԱ Մեստալյան»:
Վաղը մենք կնքելու ենք նախատեսված պայմանագրային արարողությունը:
«Վալենսիան» անկեղծորեն շնորհակալություն է հայտնում Նիկո Էստևեզից ամեն ինչի համար և ցանկանում նորանոր հաջողություններ մարզչական կարիերայում»:
- Ասել է ակումբի նախագահը:

0 коммент.:

Отправить комментарий