четверг, 15 мая 2014 г.

ԽՈՒԱՆ ԲԵՐՆԱՏ. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԿԱՐԻԵՐԱՍ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՅՍՏԵՂ

Ինչպես հայտնում են VCFplay.com-ը և «Վալենսիայի» պաշտոնական կայքը, «չղջիկների» պաշտպան Խուան Բերնատը մեկնաբանել է իր ապագան «Վալենսիայում»:
«Ցանկանում եմ կարիերաս շարունակել այստեղ»:
- Ասել է իսպանացին:
«Այս քաղաքը իմ տուն է, որտեղ ես սովորել եմ ֆուտբոլը, ցանկություն կա շարունակել կարիերաս հարազատ ակումբում:
Վերջին խաղում մենք ուզում ենք լավ տպավորություն թողնել երկրպագուների մոտ:
Մեկ տեղ նաև արժանի ենք համարում, նրանց բոլոր աջակցություները, որ տվել են մեզ:
Կարծում եմ կարողացել եմ գտնել իմ դիրքորոշումները, ամեն դեպքում ցանկանում եմ էլ ավելի բարելավել»:
- Հայտնում են VCFplay.com-ը և «Վալենսիայի» պաշտոնական կայքը:

0 коммент.:

Отправить комментарий