воскресенье, 11 мая 2014 г.

ԴԵ ՊԱՈՒԼ. «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ» ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆԵՐԴՆԵԼ ԻՄ ՈՒԺԵՐԸ


Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը, ով հաջորդ մրցաշրջանում կմիանա «Վալենսիային», կապ է հաստատել ValenciaCF.com-ի հետ:
Ակումբի պաշտոական կայքը այն հրապարակել է կայքում:
«Նպատակները միշտ նույն են մնում, ցանկանում եմ նորից հայտնություն դառնալ ողջ Իսպանիայում:
Իմ արջև դրված էր բազմաթիվ հնարավորություններ, սակայն ընտրեցի «Վալենսիան» գիտակցելով, որ այս ակումբը այն մեծ ակումբներից է, որը միշտ պայքարել է, բոլոր եւրապական մրցույթների և նպատակների համար:
Ես գիտեմ թե որտեղ եմ կարիերաս շարունակելու և պատրաստ եմ մրցակցել Իսպանիայում լավագույնների դեմ:
Կարող եմ միայն ասել, որ ամեն ինչ անելու եմ վստահություն ձեռք բերելու համար»:

Արգենտինական «Ռասինգի» արդեն նախկին առաջատարը, բարձր է գնահատել իր հայրենակիցների, մասնավորապես Ռոբերտո Ֆաբիան Այալայի աշխատանքը «Վալենսիայում»:
«Առաջին քայլս դեպի «Վալենսիա», արեցի իմ հայրենակից Ֆաբիան Այալայի գալստի միջոցով:
Նա ասաց, որ ուզում է ինձ տեսնել «Վալենսիայում» ավելացնելով, որ դա ներկայի և ապագայի հարց է, իսկ ես որոշեցի քայլերս շարունակել մեծերի ուղղով:
Ես հպարտ եմ, որ այստեղ կազմելու եմ արգենտինացիներից մեկը, Կեմպես, Այալա, Կլաուդիո Լոպեզ, Աիմար, Կիլի և բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են «Վալենսիայի» գույները, առավելագույն մակարդակ վաստակելով:
Ինքս ասացի իմ գործակալին դադարեցնել բանակցություները «Ուդինեզեյի» հետ, որը նույնպես հետաքրքրված էր իմ ծառայություններով:
Բացի այդ գլխավոր մարզիչ Խուան Անտոնիո Պիցցին, ում ես ճանաչում եմ, որպես մեծ մասնագետ, նրա գլխավորությամբ «Սան Լորենսիոն» փայլուն մրցաշրջան անցկացրեց Արգենտինայում:
«Վալենսիայում» պատրաստ եմ ներդնել իմ ուժերը»:
- Հաղորդում է ValenciaCF.com-ը:

0 коммент.:

Отправить комментарий