пятница, 6 июня 2014 г.

ՄԵՍՏԱԼՅԱՅՈՒՄ ՏՈՆԵԼ ԵՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ 10-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, այսօր Մեստալյայում տոնել են 2003/04-ի նվաճումների 10-րդ տարեդարձը:
Արարողությանը ներկա էին ոսկե շրջանի լավագույն ֆուտբոլիստները` Կանիզերեսը, Վիսենտեն, Միստան, Բարախան, Ռուֆետեն, Անգուլոն, Քուրրո Տորրեսը, Խորխե Լոպեզը, Ռանջելը և «Վալենսիայի» աշխատակիցներից մեկը «Էսպանետան»:
Միջոցառմանը ներկա էին նաև «Վալենսիայի» նախագահ Ամադեո Սալվոն, Fundacio VCF-ի նախագահ Արուելյո Մարտինեզը և 2003/04-ի շրջաներում, ակումբի նախկին նախագահ Ժաումե Օրտին և նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:

Ամադեո Սալվո. «Մենք լավագույնն ենք եղել աշխարհում»:
«Ոչ ոք չի կարող ջնջել մեր լավագույն տարիները, հիշողություններն ու զգացմունը, որոը զգացել ենք ոսկե մրցաշրջանում:
Ես ուզում են տեսնել այդ պատկերը մեր խաղացողներից, մենք կարող ենք վերականգնել այդ ոքին երիտասարդ տաղանդներից»:




Արուելյո Մարտինեզ. «Մեր անցյալը թույլ է տալիս մեզ անհոգ նայել դեպի մեր ապագան»:
«Մենք պետք է բարձր պահենք մեր պատմությունը, մեր ֆուտբոլիստները մեր արժեքը լավ են գնահատում:
Մեր անցյալը թույլ է տալիս մեզ անհոգ նայել դեպի մեր ապագան»:

- Վերջում ValenciaCF.com-ը ներկայացրել է «չղջիկների» կազմը 2003/04 մրցաշրջանում:
Գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտես, խաղացողներ Սանտիագո Կանիզերես, Մաուրիսիո Պալեգրինո, Ֆաբիո Արուելյո, Ռոբերտո Ֆաբիան Այալա, Կարլոս Մարչենա, Դավիդ Ալբելդա, Ռոբերտո Օլիվեյրա, Ռուբեն Բարախա, Միգել Անխել Անգուլո, Խուան Սանչեզ, Խավիեր Գարիդո, Անդրես Պալոպ, Վիսենտե Ռոդրիգեզ, Ամադեո Կարբոնի, Ֆաբիան Կանոբիո, Դավիդ Նավարո, Խորխե Լոպեզ, Ֆրանսիսկո Ռուֆետե, Միգել Անխել Ֆերրեր Միստա, Պաբլո Այմար, Քուրրո Տորրես, Խիսկո Մունոզ, Մոմո Սիսսոկո և Դավիդ Ռանջել:

0 коммент.:

Отправить комментарий