среда, 4 июня 2014 г.

ՊԱԲՈՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ՄՈՆՏԵՐԵՅ»

Կալումբիացի հարձակվող Դորլան Պաբոնը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Վալենսիային», կարող է վերադառնալ «Մոնտերեյ»:
- Հղորդում է Marca-ն:
Պաբոնը 2013/14-ի շրջաններում մեքսիկական «Մոնտերեյից» տեղափոխվեց «Վալենսիա», սակայն մրցաշրջանի ձմեռային հատվածում, կոլումբիացին վարձավճարով կարիերան շարունակեց բրազիլիական «Սան Պաուլոյում»:
Այսօր իսպանական Marca պարբերականը տեղեկացրեց, որ Դորլան Պաբոնը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Մեքսիկա:
Իր հերթին հարձակվողը, իր թվիթերյան էջում գրառում է կատարել, շնորհակալություն հայտնելով «Սան Պաուլոյից» - «շատ ուրախ և շնորհակալ եմ, որ իմ կարիերայի ընթացքում կարողացա կրել, նաև «Սան Պաուլոյի» մարզաշապիկը»:
- Ասել է Դորլան Պաբոնը:
Այս ամիսների ընթացքում, Բրազիլիայում կոլումբիացուն հաջողվել է դառնալ երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

0 коммент.:

Отправить комментарий