Marca-ն, AS-ը և InsideSpanishFootball պարբերականները տեղեկացնում են, որ Կալումբիայի հավաքականի և պորտուգալական «Պորտույի» հարձակվող Ջեկսոն Մարտինեսը հետաքրքրել է «Վալենսիային»:
Ջեկսոն Մարտինեսի գործակալը հաստատել է «Վալենսիայի» հետաքրքրության մասին:
Լուրերի համաձայն Bankia-ի հետ որոշ խնդիրներից հետո ակումբի սեփականատեր Պիտեր Լիմը պատրաստ է 30 մլն վճարել, սակայն Մարտինեսի գործակալը բաց չի թողել նշելու, որ հարձակվողը ակումբի հետ ունի գործող երկու տարվա պայմանագիր և չի մտածում թիմը լքելու մասին:
Պիտեր Լիմը համոզված է, որ համապատասխան գումարի դիմաց ֆուտբոլիստ կտեղափոխվի «Վալենսիա»:
Հավելենք, որ Ջեկսոն Մարտինեսը ամենաբարձրն է վարձատրվում թիմում, 2 մլն-ի տարբերությամբ:
Առաջարկում ենք դիտել Ջեկսոն Մարտինեսի շքեղ գոլը «Պորտույի» կազմում:
Առաջարկում ենք դիտել Ջեկսոն Մարտինեսի շքեղ գոլը «Պորտույի» կազմում:
0 коммент.:
Отправить комментарий