вторник, 22 июля 2014 г.

«ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ԱՎԱԳԸ 4 ՏԱՐԻ ԱՆՑ ԼՔԵՑ ԹԻՄԸ, ԻՍԿ ՄԱԹՅԵՆ ՄՈՏ Է «ԲԱՐՍԵԼՈՆԱ» ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒՆ

«Վալենսիայի» պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ Պորտուգալյայի ազգային հավաքականի և «Վալենսիայի» պաշտպան Ռիկարդու Կոշտան կլքի թիմը:
4 տարի «Վալենսիայում» անցկացնելուց հետո ակումբը որոշել է խզել պայմանագիրը թիմի ավագի հետ:
Կոշտայի պայմանագրի ժամկետը լրանում էր 11 ամիս անց, սակայն «Վալենսիայի» պաշտոնապես եկել է այն հայտարարության, որ պաշտպան Ռիկարդու Կոշտան այլևս չի մտնում ակումբի պլանների մեջ:
«Սիրտս միշտ կմնա Վալենսիական ֆուտբոլում: Խիղճս հանգիստ եմ լքում «Վալենսիան»»:
- Ասել է պաշտպան Ռիկարդու Կոշտան:

Ժերեմի Մաթյեն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն
Ինչպես տեղեկացնում է են իսպանական լրատվականները «Բարսելոնան» և «Վալենսիան» եկել են համաձայնության:
«Բարսելոնան» Մաթյեի դիմաց «Վալենսիային» կվճարի 20 մլն եվրո, իսկ կողմերը կգան վերջնական հայտարարության:

0 коммент.:

Отправить комментарий