пятница, 18 июля 2014 г.

ՄԱԹՅԵԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻՆ»

mathieu
«Վալենսիայի» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեն բաց նամակով դիմել է ակումկբի ղեկավարությանը, խնդրելով մաց թողնել իրեն «Բարսելոնա»:
Այս մասին տեղեկացնում է InsideSpanishFootball.com-ը հղում կատարելով EFE-ին:
«Ներկա պահին իմ նպատակն է նվիրել ակումբին այն սերն ու հարգանքը, որը ես ստացել եմ երկրպագուների կողմից: Ես հինգ տարի եղել եմ այս ակումբում և շնորհակալ եմ թիմին և երկրպագուներին ջերմ ընդունելության և վստահության համար:
Չեմ թաքցնում այն փաստը, որ սա կլինի մեծ քայլ իմ կարիերայում:
Դա մի պարգև է իմ աշխատանքին, դա եզակի հնարավորություն է, որին սպասում են շատերը:
Ես միշտ փորձել եմ տալ իմ առավել պրոֆեսիոնալությունը և ցույց տալ իմ սերը ակումբին, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է եկել հաջորդ քայլը կատարելու ավելի մեծ ակումբում:
Ուզում եմ հերքել այն մեղադրանքները, որ ուղղվել են իմ հասցեին, ես երբեկ չեմ մոռանա այս ակումբում իմ անցկացրած լավագույն տարիները, այստեղ իմ տուն է:»
Ես խնդրում եմ պարոն Սալվո հասկանալ ներկա իրավիճակը և ընդունել առաջարկը:
Ես հնարավորություն ունեմ խաղալ ամենամեծ ակումբներից մեկում, բայց ես չեմ կարող մոռանալ այն ամենը, ինչ իձ տվեց «Վալենսիան» և ցանկանում եմ հեռանալ այստեղից լավագույն ձևով:
- Մաթյեի խեսքերն է մեջ բերում InsideSpanishFootball-ը



0 коммент.:

Отправить комментарий