

InsideSpanishFootball-ի և Super Deporte-ի հաղորդմամբ, իտալական «Միլանը» մտադիր է ձեռք բերել Ալժիրի հավաքականի և «Վալենսիայի» կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլիին:
Լրատվականների համաձայն ալժիրցուն իր թիմում է ցանկանում տեսնել «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին:
«Ռոսոներիները» վալենսիացու համար պատրաստ են վճարել 12 մլն եվրո:
«Վալենսիայի» և «Մարսելի» բանակցությունները դուրս են եկել եզրափակիչ փուլ:
«Վալենսիան» շարունակում է բանակցություններ վարել ֆրանսիական «Մարսելի» հետ:
«Չղջիկները» ցանկանում են թիմ հրավիրել Ֆրանսիայի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Մաթյե Վալբուենային:
Կողմերը դեռ բանակցում են տրենսֆերի շուրջ:
0 коммент.:
Отправить комментарий