среда, 23 июля 2014 г.

ՄԱԹՅԵԻ, ՌՈԴՐԻԳՈՅԻ ԵՎ ՄԻՉԵԼԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Այսօր Ժերեմի Մաթյեն ժամանել է «Բարսելոնա», որտեղ կանցնի համապատասխան բուժզննում և որպես նորեկ կներկայացվի ակումբի երկրպագուներին:
«Ես հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Բարսելոնա», ես իմ ամբողջ ուժը կներդնամ այս թիմի հաջողություների գերծում՝ ցույց տալով լավագույնը: Սա մի հիանալի հնարավորություն էր և ես չէի կարող բաց թողնել այն»:
- Ասել է Ժերեմի Մաթյեն:

Օրեր առաջ իսպանական լրատվականների համաձայն «Բենֆիկայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոն ժամանել էր Վալենսիա, որպիսի անցներ բուժզննում և պաշտոնապես ներկայացվեր, որպես «Վալենսիայի» ֆուտբոլիստ:
Աղբյուրները դեռ շարունակում են պնդել այն, մեջբերելով Ռոդրիգոյի և հոր լուսանկարները Վալենսիա քաղաքում:
Նշվում է, որ «Վալենսիայի» և «Բենֆիկայի» հետ բանակցությունները ավարտված են և Ռոդրիգոն ստացել է իրավունք ակումբի հետ ճամփորդելու Պերու, որտեղ և անցկացվելու է առաջիկա ընկերական հանդիպումը:
Թիմը ցանկանում է արագացնել գործարքը:

«Վալենսիան» և «Խետաֆեն» մոտ են համաձայնության գալու Միչելի տեղափոխության հարցում, սակայն Միչելը, ով անցյալ տարվա ամռանը տեղափոխվեց «Վալենսիա», տարբերակներ է փնտրում երկարաձգելու ևս մեկ մրցաշրջան:
Տեղեկացնում է Marca-ն:
- Այղբյուր SuperDeporte - 1,2:

0 коммент.:

Отправить комментарий