Երեկ «Վալենսիայի» երկրպագուները Մեստալիայի հարևան փողոցներից մեկում աջակցել են ակումբի սեփականատեր Պիտեր Լիմին և նախագահ Ամադեո Սալվոյին, բողոք ներկայացնելով Bankia-ի դեմ:


- Այս մասին տեղեկանում ենք Blanqinegres.com-ից և Superdeporte.es-ից:
Մոտ 2000 մարդ պայքարել են սիրելի թիմի ապագայի համար, որը ի վերջո դարձել է անպատրաստ և խառնաշփոթ հավաք: Նշվում է, որ հավաքի ընթացքում տեղի է ունեցել նաև ոստիկանական միջադեպ:
Ավելի քան 5000 մարդ բողոքը ներկայացրել են նաև սոցիալական ցանցերի միջոցով: Բողոքի հիմնական պատճառը ակումբի և Bankia-ի միջև պարտքի վերջնական լուծումն է:




Ավելի շուտ նույն պարբերականները հաղորդում էին, որ «Վալենսիայի» նախագահ Ամադո Սալվո Լիլյոն ժամանել է Սինգապուր Պիտեր Լիմի հետ զրույց ունենալու նպատակով:
0 коммент.:
Отправить комментарий