четверг, 7 августа 2014 г.

ՇԿՈԴՐԱՆ ՄՈՒՍՏԱՖԻ. «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ» ԽԱՂԱԼԸ ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԲԵՐԵՑ ԻՆՁ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

Գերմանիայի ազգային հավաքականի և «Վալենսիայի» նորեկ Շկոդրան Մուստաֆին ներկայացել է մամուլի ասուլիսին:
Սպասվածի պես աշխարհի չեպիոնը «Վալենսիայում» անցավ բժշկական վերանայում, որից հետո նախագահ Ամադեո Սալվոյի և գլխավոր տնօրեն Ռուֆետեյի գլխավորությամբ խաղացողը ներկայացավ մամուլի ասուլիսին:

Նախագահ Ամադեո Սալվո Լիլյոն 
շնորհակալություն հայտնեց նորեկ Շկոդրան Մուստաֆիին, բազմաթիվ ջանք ու ցանկություն ցուցաբերելու «Վալենսիայում» խաղալու համար:
Նախագահը ասաց, որ շատ ուրախ է թիմում տեսնել աշխարհի չեպիոններից մեկին, նշելով, որ գերմանացին շատ կարևոր դեր է խաղալու «Վալենսիայի» համար:
Ակումբի գլխավոր տնօրեն Ռուֆետեն շնորհակալություն հայտնեց Մուստաֆիին, վալենսիական նախագծին վստահելու համար: Գալխավոր տնօրենը ասաց, որ հետևելով Ամադո Սալվոյին նա նույնպես հպարտ է նրա հետ լինել մեկ թիմում, ավելացնելով, որ 22-ամյա պաշտպանը հնարավորություն ունի կենտրոնանալ խաղի վրա 90-րոպե:

Մամուլի վերջնամասում Շկոդրան Մուստաֆին նույնպես շնորհակալություն հայտնեց նրանց ովքեր վստահել են իրեն: Խաղացողը նշեց, որ ցանկանում է հաղթահարել նոր թիմի առջև դրված խնդիրները:
- Մամուլի ասուլիսից խոսքերն է մեջ բերում  «Վալենսիայի» պաշտոնական կայքը:

0 коммент.:

Отправить комментарий