суббота, 20 сентября 2014 г.

ԼԻՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է BANKIA -ԻՆ ՉՄԻՋԱՄՏԵԼ ԱԿՈՒՄԲԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

«Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմը, չի ընդունել Bankia-ի ծավալուն խնդիրները ակումբի առջև: Իսպանական մի շարք պարբերականների համաձայն, օրեր առաջ Պիտեր Լիմի գործակալները, ովքեր գտնվում էին Իսպանիայում, սինգապուրցու զանգից հետո, վերադառցել են հայրենիք:
Պիտեր Լիմին դուր չի եկել իրենց առջև դրված Bankia-ի ծավալուն խնդիրները, որից հետո Լիմը իր ընկերության՝ Mariton Holdings-ի շնորհիվ պատասխանել է իսպանական բանկի կառավարիչներին, ասելով, որ չի պատրաստվում գումար փոխհատուցել անօրենք խնդիրների համար:
Լուծվել են բոլոր խնդիրները և Պիտեր Լիմը տարիների ընթացքում կլրացնի թիմի բոլոր բաց թողնվածները, սակայն պայմանագրային վերջնակետում Bankia-ն պատրաստվում է նոր խնդիր առաջացնել «Վալենսիայի» համար: Ակումբի նախագահ Ամադո Սալվո Լիլյոն ժամանել է Սինգապուր քննարկելու առկա խնդիրները և հավանական է, որ նախագահ Ամադո Սալվոն վերադառնա Վալենսիա, ով մտադիր է հանդես գալ մամուլում: Այս ամենից հետո, Պիտեր Լիմը պահանջել է Bankia-ին չմիջամտել ակումբի կառավարական խնդիրներին:
Հավելենք, որ վերջերս Bankia-ի կառավարիչները պնդել են, որ վալենսիական ակումբի հետ ամեն ինչ նորմալ է և պատրաստվում են գալ վերջնական համաձայնության:
- Տեղեկացնում է AS-ը:

0 коммент.:

Отправить комментарий