пятница, 12 сентября 2014 г.

ՌՈԴՐԻԳՈ. ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԽԱՂԱԼ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Այսօր «Վալենսիայի» մամլո ասուլիս է ներկայացել, վալենսիացիների իսպանացի հարձակվող Ռոդրիգո Մորենոն, ով վերջերս ապաքինվեց վնասվածքից և այժմ մարզվում է թիմի հետ:
Ռոդրիգոն խոսեց իրենց հաջորդ մրցակցի մասին և Պիտեր Լիմի հետ համագործակցությունների մասին:
«Վերջերս ազատվեցի մարզային անհատական ծրագրերից և այժմ պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալ բավականին կայուն կերպով:
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը, սակայն ես վստահ եմ, որ մեր թիմը ունի լավագույն հարձակման գիծը, կազմված տաղանդավոր իսպանացիներով: Ես շրջապատված եմ երկու լավ ֆուտբոլիստներով, բայց մենք չենք անհանգստանում որևե համեմատության, կամ նման այլ խոսակցությունների համար:
Լավագույն ճանապարը, որտեղ բոլորս կարող ենք խաղալ, այն արդեն ծրագրվել է, մարտավարությունը դարձնել 4-3-3: Ես գիտեմ, որ մեզ մոտ կստացվի այն, մենք պարզապես պետք է աշխատենք: Ինձ համար միևնույն է, ես հեռու եմ նշված նպատակից, թե ոչ, ես այստեղ եմ եկել օգնելու իմ թիմակիցներին»:

23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են ակումբի սեփականատեր Պիտեր Լիմին, ով չստեց ֆուտբոլիստին ապագայի հարցում:
«Ես գիտեի, թե ով է նա, բայց ես երբեկ նրան չեմ հանդիպել: Նա իրոք հրաշալի սեփականատեր է, ով ցույց է տվել, որ նա շատ հավատարիմ է «Վալենսիային»: Դա լավ է, որ նա այսօր այստեղ է, քանի որ նա ունի հստակ գաղափար այս ակումբի հետագա ծրագրերը լուծելու համար:
Մենք ուսումնասիրել ենք «Էսպանյոլին» և թե ինչ կլինի, դա ցույց կտա խաղային որակը: Մենք պատրաստվում ենք շեշտը դնել նրա վրա, ինչի մասին միշտ մտածել ենք»:
- Ասել է Ռոդրիգո Մորենոն:

0 коммент.:

Отправить комментарий