понедельник, 22 сентября 2014 г.

ՊԱՐԵԽՈ. ՊԵՏՔ Է ՉԿԱՆԳՆԵՆՔ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱԼ ՉԵՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

VCFplay-ին տված հարցազրույցում, «Վալենսիայի» ավագ Դանի Պարեխոն կարևորել է այսօրվա խաղում հաղթանակը:
«Մենք պատրաստվում ենք մրցել «Խետաֆեյի» հետ հսկայական հուզմունքով, քանի որ մեր նպատակն է շահել մեր երրորդ անընդմեջ հաղթանակը Իսպանիայի առաջնությունում: Գիտենք, որ խաղալու ենք ճանաչված մարզադաշտում, դժվարին թիմի հետ, սակայն չպետք է կանգնենք, եթե ուզում ենք խաղալ Չեպիոնների լիգայում»:

Պարեխոն, ով վաղ ժամանակներում ֆուտբոլային տարիները կիսել է նաև մադրիդյան «Ռեալի» և «Խետաֆեյի» կազմերում, պնդում է, որ Մադրիդում նրանց հետ բավականին բարդ է մրցակցելը:
«Ի տարբերություն «Ռեալին» և «Բարսելոնային», «Խետաֆեն» ցանկանում է ստեղծել երկրպագուների մի մեծ խումբ, ինչի համար Մադրիդում նրանց հաղթանակը առավել նշանավոր է երկրպագուների բարելավման հարցում»:

Վերջնամասում կիսապաշտպանը եզրափակեց նշելով, որ ուրախ է իր լավագույն ելույթի համար, վերջին երեք խաղերում և պատրաստվում է տարին եզրափակել 8-ից 10 գոլով:

0 коммент.:

Отправить комментарий