Մարզումները կշարունակվեն առաջին երկու օրերում, որից հետո հայտարարվել է մեկ օր հանգիստ:
Կիսապաշտպան Դանիել Պարեխոն և հարձակվող Ռոդրիգոն, ովքեր մեկնել էին Սինգապուր վերադարձել են ընդանուր թիմ: Պարեխոն մասնակցել է մարզաբազայում ընթացող մարզումներին, իսկ Ռոդրիգո Մորենոն և Ալվարո Նեգրեդոն շարունակում են մարզվել անհատական ծրագրերով:
Ֆուտբոլիստների հետ Սյուդադ Դեպորտիվայում չեն ներկայացել այն խաղացողները, ովքեր հայտավորվել են ազգային հավաքականների այտացուցակներում, Շկոդրան Մուստաֆին (Գերմանիա), Պակո Ալկասերը (Իսպանիա) Սոֆիան Ֆեգուլին (Ալժիր), Ռուբեն Վեզուն, Ժոաո Պերեյրան և Անդրե Գոմեշը (Պորտուգալիա): Բրազիլացի Ֆիլիպե Աուգուստոն, ով օրեր առաջ համալրեց «Վալենսիայի» շարքերը, այսօր առաջին անգամ մարզվեց խաղընկերների հետ:
0 коммент.:
Отправить комментарий